«Ռոմա» — «Տորինո». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

21:00, 19 փտր 2017
Խաղում է
Հայաստանի հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան, «Լրացուցիչ ժամանակ» հաղորդաշարի վարող Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել իտալական Ա Սերիայի 25-րդ տուրի «Ռոմա» — «Տորինո» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ «Ռոման» երկու խաղակեսում էլ գոլ կխփի: 

Իտալիայում այս տարի լավագույնս զարմացնում է թերևս «Ռոման»: Գայլերը հաջող են հանդես գալիս բոլոր 3 մրցաշարերում, որտեղ հայտավորվել են: Եվրոպա լիգայում Լուչանո Սպալետտիի թիմը 99 տոկոսով ապահովել է իր տեղը լավագույն ութնյակում: Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում մրցակիցը «Լացիոն» է` տրամադրվածության հետ խնդիր չի լինի միանշանակ: Սակայն չպետք է ուշադրությույնը շեղել Ա Սերիայից, որտեղ կարելի է հրաշքի սպասել: «Յուվենթուսը» պայքարում է նաև Չեմպիոնների լիգայում ու ցանկացած սայթաքումից պետք է օգտվել 200 տոկոսով: Սակայն նախ պետք է սեփական խնդիրները լուծել «Տորինոյի» հետ խաղում: Գայլերը կհաղթեն ցլերին,  թե՞ հակառակը:

Մայրաքաղաքային թիմի ելույթն «Էլ Մադրիգալ» ստադիոնում մեծ, եթե ոչ մեծագույն շոկ էր ամբողջ աշխարհի համար: Այդ մարզադաշտում իրեն հարմար չի զգում անգամ ամենազորեղ «Բարսելոնան», իսկ ահա «Ռոման» շատ հանգիստ, 4 դիպուկ կրակոցով խորտակեց «Վիլյառեալ» անունով «դեղին սուզանավը»: Էդին Ջեկոն հիանալի մարզավիճակ է հավաքել` աչքի ընկնելով գրեթե բոլոր խաղերում: Gazzetta dello Sport պարբերականի կարծիքով Սպալետտին պահետսայինների նստարանին կթողնի Մանոլասին, Սալահին ու Ստրոտմանին: Խաղից առաջ մեկ ցավալի բան եղավ: Արդեն վնասվածքից ապաքինված ու հիմնական խումբ աստիճանաբար վերադարձող Ալեսանդրո Ֆլորենցին նորից է կտրել նույն ծնկի կապանքներն ու դարձյալ ստիպված կլինի բաց թողնել ավելի քան 6 ամիս:

Ցլերի հարցն անհամեմատ ավելի լուրջ է: Մի քանի տարի առաջ, երբ այստեղ հանդես էր գալիս Չերչի-Իմմոբիլե զույգը, այս թիմից զգուշանում էին բոլորը: Ժամանակին հենց այս զույգը ընդհատեց «Ռոմայի» անհավանական մեկնարկային հաղթարշավը, որը տևեց 10 հանդիպում: Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1: Հիմա շատ բան է փոխվել: «Տորինոն» չնայած, նորից ունի հիանալի հարձակվող ի դեմս Դիեգո Բելոտտիի: Նա դուրս կգա խաղադաշտ հիմնական կազմում: Նրան թիկունքից կօգնեն Լյայիչն ու Ֆալկեն (ի դեպ, ,Ռոմայի. նախկին ֆուտբոլիստներ): Սակայն կա մի մտահգիչ հանգամանք: «Տորինոն» բաց է թողել 36 գնդակ, որոնցից 25-ը` 2-րդ խաղակեսում: 25, Կառլ !!!: Դա նշանակում է, որ Սինիշա Միխայլովիչը չի կարողանում ճիշտ բալանսավորի թիմի խաղն ու այդ պատճառով երկրորդ կեսում թիմն անպատճառ գնդակ է բաց թողնում:

Օրդինար: Հաղթած
Ա Սերիա, 25-րդ տուր
21:00/19 փտր
«Ռոմա» - «Տորինո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ