«Ռոմա» – «Տորինո». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

21:00, 28 նյմ 2021
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Ռոմա» – «Տորինո» Իտալիայի առաջնության 14-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Իտալիայի առաջնության 14-րդ տուրի ամենահետաքրքիր հանդիպումներից մեկը կկայանա Հռոմում, որտեղ «Ռոման» կընդունի «Տորինոյին»։ Ժոզե Մոուրինյոյի թիմը ճգնաժամի մեջ էր, սակայն պորտուգալացի մասնագետը վերջին 2 խաղում արմատապես փոխեց խաղային համակարգը՝ անցնելով 3 կենտրոնական պաշտպանի։ Առաջիկա խաղում էլ, ամենայն հավանականությամբ, «Յուրահատուկի» թիմը կխաղա հենց այդ սխեմայով։ Անցման պատճառը հիմնականում Մատիաս Վինյայի բացակայությունն է։ Ուրուգվայցի ձախ եզրային պաշտպանն այս անգամ էլ չի խաղա։ Բայց թուրինյան ակումբի դեմ խաղում «Ռոման» ունի լուրջ խնդիրներ. որակազրկման պատճառով չի խաղա Ժորդան Վերետուն, վնասվածք ունի Բրայան Կրիստանտեն։ Նրան փոխարինման հարցում Մոուրինյոն հաստատ անքուն գիշեր է ունենալու։

«Տորինոն» այս մրցաշրջանում էլ աչք է դրել եվրագավաթային տեղերի վրա, սակայն առայժմ հեռու է 4 միավորով։ Եթե հաշվի առնենք, որ «Ցլերի» հաջորդ մրցակիցն ամենահարմարներից չէ, գուցե, 14-րդ տուրի արդյունքով մրցաշարային աղյուսակի բաղձալի դիրքը ավելի հեռվանա։ Հանուն արդարության պետք է նշել, որ Իվան Յուրիչը մարտունակ թիմ է կառուցել։ Բայց, միևնույն ժամանակ, այդ թիմը կախված է մի հարձակվողից՝ Անդրեա Բելոտիից, որն, ի դեպ, խաղին պատրաստ է։

Քանի որ այս թիմերի մասնակցությամբ վերջին 3 խաղերում «Տորինոն» պարտադիր գոլ է խփել երկրորդ խաղակեսերում, առաջարկում եմ օգտվել հենց այդ խաղադրույքից։ Ավելի իրական է թվում, ըստ իս, «Ռոմայի» հաղթանակը։ Ենթադրում եմ, որ թուրինյան ակումբը ստիպված է լինելու առնվազն 2 անգամ խաղը սկսել դաշտի կենտրոնից։

Օրդինար: Պարտված
Ա Սերիա
21:00/28 նյմ
«Ռոմա» - «Տորինո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Վերադարձ
Ա Սերիա
21:00/28 նյմ
«Ռոմա» - «Տորինո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ