«Ռոմա» – «Տորինո»․ կանխատեսում

21:00, 28 նյմ 2021
Իտալիայի Ա Սերիայի 14-րդ տուրում «Ռոման» կհյուրընկալի «Տորինոյին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում կհաղթեն դաշտի տերերը։

«Ռոման» միջազգային դադարից հետո հյուրընկալվելիս 2։0 հաշվով հաղթել է «Ջենոային» և 4 անպատասխան գնդակ է ուղարկել ուկրաինական «Զարյայի» դարպասը։ Ժոզե Մոուրինյոն փոխել է թիմի խաղային սխեման։ Այժմ Մխիթարյանն ու ընկերները խաղում են 3-5-2 սեմայով։ Այո, պետք է նշել Մխիթարյանին, քանի որ նա այս սխեմայում կարևոր դեր է խաղում։ Դա երևաց վերջին երկու խաղերում։ Հայ կիսապաշտպանը կազմակերպում է թիմի խաղն առջևի գծում և կարողանում է օգնել պաշտպանությանը։

«Ռոմայի» խաղաոճն իսկապես փոխվել է, բայց գուցե դա արդյունք է տալիս միայն թույլ թիմերի դեմ խաղերում։ Եթե նույնիսկ այդպես է, ապա այս խաղում ևս Հռոմը ներկայացնող թիմի պետք է հաղթի։ Կադրային խնդիրներ «Ռոման» ունի։ Հենակետային կիսապաշտպան Ջորդան Վերետուն որակազրկված է, իսկ Բրայան Կրիստանտեն դեռ չի ապաքինվել կորոնավիրուսից։

«Տորինոն» հաղթել է վերջին 5 խաղից 3-ում։ Միակ թոփ թիմն այդ շրջանում եղել է «Միլանը», որին թուրինցիները պարտվել են նվազագույն հաշվով։ Կարծում եմ, որ այս խաղում ևս «Տորինոն» առանց միավորի կհեռանա դաշտից։ «Ռոման» արդեն բավականին շատ է միավորներ կորցրել և հիմա կենտրոնանալու ժամանակն է։ «Ֆիորենտինան» անակնկալ պարտություն է կրել «Էմպոլիից», և կարելի է օգտվել դրանից ու բարելավել դիրքերը մրցաշարային աղյուսակում, որտեղ «Ռոման» կարող է ամրապնդվել 5-րդ տեղում։

Ընտրում եմ «Ռոմայի» հաղթանակը, որի համար Vbet-ը սահմանել է 1․77 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
Ա Սերիա
21:00/28 նյմ
«Ռոմա» – «Տորինո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ