«Ռոմա» – «Սլավիա»: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Մրցելու են խմբի առաջատարները։ 2 թիմերն էլ 6-ական միավոր են վաստակել, սակայն առաջին տեղում է «Սլավիան», քանի որ չեխական թիմը խփած և բաց թողած գոլերի ավելի լավ տարբերություն ունի։
«Ռոման» նախորդ տուրում 4։0 հաշվով ջախջախել էր «Սերվետին»։ Ժոզե Մոուրինյուի գլխավորած թիմն Ա Սերիայում ձախողված մեկնարկից հետո աստիճանաբար ուշքի է գալիս։ Հռոմը ներկայացնող թիմը 4 անընդմեջ հաղթանակ է տարել։
Այս խաղի համար ընտրել եմ Ռոմելու Լուկակուն գոլ կխփի խաղադրույքը՝ 2․34 գործակցով։ Բելգիացի հարձակվողը յուրատեսակ ռեկորդ է սահմանել։ Լուկակուն Եվրոպա լիգայի խաղարկության 13-րդ անընդմեջ խաղերում գոլ է խփել։ Այս շարքն սկսվել է 2014 թվականին՝ «Վոլֆսբուրգի» հետ խաղում, երբ ֆուտբոլիստը դեռ հանդես էր գալիս «Էվերթոնում»։ 13-րդ գոլը նա խփել է «Սերվետի» հետ խաղում։
Իմ կանխատեսումն է Ռոմելու Լուկակուն գոլ կխփի խաղադրույքը՝ 2․34 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: