«Ռոմա» — «Շախտյոր». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

00:00, 12 մրտ 2021
Խաղում է
VNews.am կայքի լրագրող, Արմենիա Հ/Ը հաղորդավար, մարզական մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչ «Ռոմա» — «Շախտյոր» հանդիպման վերաբերյալ։

Եվրոպա լիգայում սկսվում է 1/8 եզրափակիչը։ Չեմպիոնների լիգայի հետ հավասար ոտք գցելու համար Եվրոպական ակումբային 2-րդ (առայժմ) մրցաշարը պետք է արագ անցկացնի այս փուլը։ Դրա համար միանգամից 8 հանդիպում կկայանա մեկ օրում, իսկ հաջորդ շաբաթ տեղի կունենան պատասխան խաղերը։ Կենտրոնական դիմակայություններից մեկում ւոժերը կչափեն «Ռոման» ու Դոնեցկի «Շախտյորը»։

Երկու թիմերն էլ խաղին մոտենում են փոփոխական տրամադրությամբ։ Ա սերիայում «գայլերը» չկարողացան կոտրել մահացած «Բենեվենտոյի» դիմադրությունը, իսկ թոփ թիմի՝ «Միլանի» խաղում դրական արդյունք ակնկալելը անհույս էր. «Ռոման» այս տարի Ապենինյան թերակղզու թոփերի հետ խաղերում գրեթե 0 է։ Փոխարենը Եվրոպական ասպարեզում Պաոլո Ֆոնսեկայի թիմը վատ տպավորություն չի թողնում։ Խմբային փուլում «Ռոման» հեշտ հաղթեց «Յանգ Բոյսին», Սոֆիայի ԲԿՄԱ-ին ու Կլուժին, իսկ 1/16-րդ եզրափակիչում առանց ավելորդ բարդությունների անցավ «Բրագային»։

Եթե լինենք անկեղծ, «Շախտյորն» ավելիին է արժանի, քան Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչը։ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «հանքափորները» հասան հիանալի ցուցանիշի՝ երկու խաղում հաղթելով «Ռեալին» ու չպարտվելով «Ինտերին»։ Ու միայն Գլադբախի «Բորուսիայի» հետ ֆիասկոն ուկրաինյան թիմին դուրս թողեց արժանի փլեյ-օֆֆից։ Մյուս կողմից, Եվրոպա լիգան «Շախտյորի» մրցաշարն է։ Նախորդ տարի թիմը հասավ մինչև կիսաեզրափակիչ։ Այս տարի սխրանքը կրկնելը գործնականում հնարավոր է։ Դրա համար նախ պետք է հաղթել «Ռոմային»։

Լուիշ Կաշտրուի թիմը չի կարողանա դաշտ դուրս բերել Մաքսիմ Մալիշևին։ Տարբեր տեղեկություններով, Դենտինյոն ու Տարաս Ստեպանենկոն կարող են խաղալ, սակայն մինչև վերջ չեն ապաքինվել։ Պաոլո Ֆոնսեկայի խնդիրներն ավելի աղետալի են։ Եվ այդ աղետը կապված է միայն 1 ֆուտբոլիստի՝ Ժորդան Վերետուի բացակայության հետ, քանի Ձանիոլոն, Ժուանն ու Ռիկարդո Կալաֆիորին վաղուց չեն խաղում։ Վերետուն Մխիթարյանի հետ այս մրցաշրջանում «Ռոմայի» լավագույն ֆուտբոլիստներից է։ Չի բացառվում, որ հենց Մխիթարյանն էլ նրան փոխարինի այդ դիրքում։ Դա ինչ-որ տեղ կախված է նաև Էդին Ջեկոյից։ Եթե բոսնիացին խաղա, Հենոն գուցե հայտնվի միջին գծում։

Կանխատեսում

Հենրիխ Մխիթարյանի ու Պաոլո Ֆոնսեկայի համար խաղը լինելու է սկզբունքային։ Հետևաբար նրանք ամեն ինչ անելու են իրավիճակից հաղթանակած դուրս գալու համար։ Թեպետ «Ռոմայի» պաշտպանությունում խնդիրներն առկա են ու դրանք քիչ չեն, սակայն գրեթե վստահ եմ, որ «Ռոման» չոր հաշվով հաղթելու է։

Օրդինար: Չխաղարկված
Եվրոպա լիգա
00:00/12 մրտ
Рома - Шахтер Донецк
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ