«Ռոմա» – «Սասուոլո». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 12 սպտ 2021
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Ռոմա» — «Սասուոլո» Իտալիայի առաջնության 3-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Իտալիայի առաջնության 3-րդ տուրի կենտրոնական խաղերից մեկում իրար հետ մրցելու են «Ռոման» ու «Սասուոլոն»։ Այս թիմերի միջև նախորդ մրցաշրջանում ձևավորվեց շատ թեժ պայքար առաջնության վերջին հատվածում եվրագավաթային ուղեգիր նվաճելու համար։ Ի վերջո, «Ռոման» հաղթող դուրս եկավ և հայտնվեց իր համար մի փոքր անսովոր, կարգով ավելի ցածր Կոնֆերեցինաների գավաթի փլեյ-օֆֆ-ում, որտեղ հաղթահարեց թուրքական «Տրաբզոնսպորի» արգելքը և դուրս եկավ խմբային փուլ։ 

Բայց Իտալիայի առաջնությունը լրիվ այլ մրցաշար է, որտեղ «Ռոմայի» գործերը երբեք էլ հարթ չեն եղել։ Ժոզե Մոուրինիոյի գլխավորությամբ «Ռոման» այս մրցաշրջանում կերպարանափոխվեց, հրաժարվեց 3 կենտրոնական պաշտպանով սխեմայից և անցավ ավելի պրագմատիկ, ուղղահայաց ֆուտբոլի, 4 պաշտպանով և ավանդական 4-2-3-1 սխեմային, ինչի շնորհիվ կարողացավ առաջնության առաջին երկու խաղերում գերվստահ հաղթանակ տանել, թեպետ «Ֆիորենտինայի» հետ խաղում եղան փոքր դժվարություններ, բայց «Մանուշակների» արգելքը հաղթահարվեց։ Երկրորդ տուրում «Ռոման» ավելի վստահ հաղթեց «Սալերնիտանային», այստեղ էլ եղան բարդություններ առաջին կեսում (0:0), բայց երկրորդում Ժոզե Մոուրնիոյի թիմը 4 գնդակ ուղարկեց տանտերերի դարպասը։

Ինչ վերաբերում է «Սասուոլոյին», ապա այս թիմը հակասական տպավորություն է թողել։ Առաջին տուրում «Կանաչները» մի կերպ են կոտրել 10 հոգով խաղացող «Վերոնայի» արգելքը՝ հաղթելով 3:2 հաշվով։ «Սամպդորիայի» հետ երկրորդ տուրի խաղում գրանցվել է գոլազուրկ ոչ ոքի։ Բայց այս պահին թիմը շատ թույլ է, և դժվար է ասել՝ ինչի հաշվին կկարողանա որևէ դժվարություն ստեղծել Ժոզե Մոուրինիոյի թիմի համար։ Թիմի միակ հույսն է Ջակոմո Ռասպադորին, որը վերջերս նորամուտը նշեց Իտալիայի հավաքականի կազմում և դարձավ դուբլի հեղինակ։ Սակայն, առանձնապես չեմ կարծում, որ «Ռոման» կունենա խնդիրներ։ «Գայլերի» կազմում չեն խաղա Լեոնարդու Սպինացոլան , որը երկար ժամանակով է դուրս եկել շարքից, և ըստ իտալական մամուլի՝ նաև Լորենցու Պելեգրինին։ Հարցականի տակ է Նիկոլո Ձանիոլոյի մասնակցությունը, նա ունի առողջական թեթև խնդիր, սակայն վնասվածքը լուրջ չէ։ Վերջին 3 խաղերում «Ռոման» չի կարողանում հաղթել «Սասուոլոյին» ներքին մրցաասպարեզում: Այնպես որ, կարծում եմ՝ ժամանակն է, որպեսզի այս տհաճ վիճակագրությունը հաղթահարվի։ Կարծում եմ «Ռոման» արդյունավետ հաղթանակ կտանի։

Օրդինար: Հաղթած
A Սերիա
22:45/12 սպտ
«Ռոմա» - «Սասուոլո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ