«Ռոմա» – «Սասուոլո» ․ Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

22:45, 12 սպտ 2021
Ֆուտբոլային մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է կատարել «Ռոմա» – «Սասուոլո» Իտալիայի A Սերիայի 3-րդ տուրի խաղի վերաբերյալ։

«Ռոման» գերազանց է սկսել առաջնությունը՝ մեկնարկային 2 տուրերում վաստակելով 6 միավոր։ «Գայլերն» աստիճանաբար հարմարվում են Ժոզե Մոուրինյոյի խաղային փիլիսոփայությանը։ «Սալերնիտանայի» հետ խաղում հռոմեացիների երկրպագուները թեթև շոկ ապրեցին, երբ առաջին կեսից հետո լուսատախտակին զրոներ էին։ A Սերիայի նորեկն ավտոբուս էր կայանել իր տուգանայինի մատույցներում, սակայն «Յուրահատուկը», որն «ավտոբուս վարելու» երկար փորձ ունի, գիտեր ինչպես բացել մրցակցի խուլ պաշտպանությունը։ Մի ամբողջ 45 րոպե «Ռոման» տանջեց նորեկին, իսկ ընդմիջումից հետո պարզ դարձավ, որ «Սալերնիտանայի» ուժերը բավական էին միայն մեկ խաղակեսի համար։ Դրանից հետո սկսվեց գոլային հրավառությունը։

«Ջալոռոսիներն» 3-րդ տուրում ընդունելու են «Սասուոլոյին», որն արդեն վաղուց անհարմար մրցակից է թոփ թիմերի համար։ Նախորդ մրցաշրջանում «Սասուոլոն» տպավորեց իր խաղով։ Ակումբն առաջնությունն ավարտեց 8-րդ տեղում՝ վաստակելով 62 միավոր, նույնքան միավոր էր վաստակել նաև «Ռոման», սակայն լրացուցիչ ցուցանիշով Կոնֆերենցիաների լիգային մասնակցելու իրավունք ստացավ հռոմեական ակումբը։

Նախորդ առաջնության ավարտից հետո «Սասուոլոյից» հեռացան գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Ձերբին և թիմի ուղեղային կենտրոն Մանուել Լոկատելին։ Իհարկե, դա լուրջ կորուստ էր թիմի համար, սակայն տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբը համալրվեց նոր ֆուտբոլիստներով, գլխավոր մարզիչ նշանակվեց Ալեսիո Դիոնիզին։ 41-ամյա մասնագետը նախորդ մրցաշրջանում գլխավորում էր «Էմպոլին», որին էլ դուրս բերեց A Սերիա։

«Օլիմպիկոյում» հետաքրքիր է լինելու։ «Ռոման» այս մրցավեճի ֆավորիտն է, բայց տանտերերին հեշտ զբոսանք չի սպասում։

Ընտրում եմ «Ռոմայի» հաղթանակ և երկու թիմերն էլ գոլ կխփեն խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 2.72 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
A Սերիա
22:45/12 սպտ
«Ռոմա» – «Սասուոլո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ