«Ռոմա» – «Սասուոլո»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

21:00, 17 մրտ 2024
Խաղում է
Մարզական մեկնաբան, ArmSport.am կայքի վերլուծաբան, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Ռոմա» – «Սասուոլո» Իտալիայի Ա սերիայի 29-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Ռոման» Դանիելե Դե Ռոսիի գլխավորությամբ դիտարժան խաղ է ցուցադրում։ Թիմը կարողացել է դուրս գալ Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչ։ Առաջին խաղում «Բրայթոնի» նկատմամբ 4։0 հաշվով հաղթանակից հետո իտալական թիմը 0։1 հաշվով պարտվել էր արտագնա խաղում։ Այդ հանդիպմանը Դե Ռոսին ռոտացիա էր կիրառել։ Առաջատարները հանգստի հնարավորություն էին ստացել։

Թիմի գլխավոր նպատակը Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելն է։ Դա անելու համար պետք է կա՛մ հաղթել Եվրոպա լիգան, կա՛մ Ա սերիայում զբաղեցնել 4-րդ տեղը։ 2 մրցաշարերում էլ «Ռոման» շանսեր ունի։ Ներքին առաջնությունում թիմը 48 միավորով 5-րդ տեղում է և 6 միավորով է զիջում «Բոլոնիային», որը մեկ խաղ ավելի է անցկացրել։

«Սասուոլոն» պայքարում է Ա սերիայում տեղը պահպանելու համար։ Ալեսիո Դիոնիզիի պաշտոնանկությունից հետո թիմը 2 պարտություն է կրել և նախորդ տուրում վերջապես կարողացել է հաղթանակ տանել։ «Սասուոլոն» 23 միավորով 19-րդ տեղում է և 2 միավորով է հետ 17-րդ տեղում գտնվող «Էմպոլիից»։

«Ռոման» կարգով ավելի բարձր է և տնային խաղում պետք է հաղթի։ Նույնիսկ առանց Դիբալայի, Դե Ռոսիի գլխավորած թիմում կան խաղացողներ, որոնք կարող են հարձակման գծում արդյունք ապահովել։ «Սասուոլոյից» հանդիպման չի մասնակցի թիմի առաջատար Դոմենիկո Բերարդին։

Իմ կանխատեսումն է «Ռոմայի» ֆորա (-1) խաղադրույքը՝ 1․70 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Վերադարձ
Ա սերիա
21:00/17 մրտ
«Ռոմա» – «Սասուոլո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ