«Ռոմա» — «Սամպդորիա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:45, 24 հնս 2020
Խաղում է
Vnews.am կայքի լրագրող, հաղորդավար, մարզական մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Իտալիայի առաջնության «Ռոմա» — «Սամպդորիա» հանդիպման վերաբերյալ։

Իտալիայի առաջնությունում չեմպիոնության հարցը լուծված չէ. «Յուվենտուսի» հետ ոտք է մեկնում «Լացիոն»։ Դրանից ամենախորը ցավը ապրում է «Ռոման», որը, ունենալով որակապես ավելի լավ կազմ, ստիպված է պայքարել միայն չեմպիոնլիգյան 4-րդ հորիզոնականի համար։ Սակայն այդտեղ էլ «գայլեի» շանսերը մեծ չեն։ Փայլուն ֆուտբոլ ցույց տվող «Ատալանտայից» հետ է մնում 6 միավորով։ «Սամպդորիայի» հետ առաջիկա հանդիպումը կարող է վճռորոշ լինել…։

Վերջին շրջանում «Ռոմայի» անվան շուրջ պտտվում են հիմնականում բացասական լուրեր։ Ընդ որում դրանք կապված են ոչ միայն կազմում առկա ու բացակայող ֆուտբոլիստների, նոր վնասվածքների, այլև ակումբի ներսում տիրող իրավիճակի հետ։ Դա մենք չենք քննարկի, այլ կփորձենք հասկանալ՝ ինչ վիճակում է գտնվում թիմը։ Վնասվածքի պատճառով շարունակում է բացակայել Նիկոլո Ձանիոլոն։ Թեպետ նա արդեն սկսել է մարզվել երկրորդ թիմի հետ, սակայն բժիշկները նրա վերադարձը կանխատեսում են միայն հոլիսի սկզբին, երբ Իտալիայում արդեն ամեն ինչ ավարտված կլինի։ Վնասվածք է ստացել նաև հիմնական դարպասապահ Պաու Լոպեսը։ Նրա փոխարեն խաղալու է 37-ամյա Անտոնիո Միրանտեն։

Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին, ապա նա լաիրժեք մարզվում է թիմի հետ, սակայն ըստ իտալական մամուլի, առաջիկա խաղը նա կսկսի պահեստայինների նստարանից։ Սպասվում է նաև, հիմնական կազմում կհայտնի աջ պաշտպան Դավիդե Ձապակոստան, որը նոր է ապաքինվել ծնկի խաչաձև կապանների ծանր վնասվածքից։

«Սապմդորիայի» միակ հույսը վերջին խաղերում, և առհասարակ, այս մրցաշրջանում ամուր պաշտպանությունն է, ավելի ճիշտ այն ավտոբուսը, որը Կլաուդիո Ռանիերին parking է անում սեփական դարպասի մոտ։ Առաջին շրջանում «Սամպը» 0-0 խաղաց տանը։ Նույն արդյունքն է գրանցվել նաև նույն «Ատալանտայի» և «Միլանի» հետ։ Իսկ եթե դրան գումարենք նաև Ֆաբիո Կվալյարելայի բացակայությունն ու առհասարակ, նրա ոչ այնքան լավ մարզավիճակը, ճենովացիներին այլ ելք չի մնում, քան մտնել խորը պաշտպանություն խաղի առաջին իսկ րոպեներից։

Խաղի վերաբերյալ կանխատեսում անելը ծայրաստիճան բարդ է, որովհետև «Ռոման» այս տարի շատ անկանխատեսելի է խաղում, իսկ համավարակից հետո առավել ևս անհնար է ասել՝ ինչ վիճակում է թիմը։ Այնուամենայնիվ, ենթադրում եմ, որ մոտվիացիան միայն բավական կլինի սեփական հարկի տակ կարգով ցածր մրցակցին հաղթելու համար։

Օրդինար: Չխաղարկված
Ա սերիա
23:45/24 հնս
Рома - Сампдория
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ