«Ռոմա» — «Ռեալ Մադրիդ». Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը

23:45, 17 փտր 2016
Մոսկվայի «Սպարտակի», Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» և Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, ԱԱ 2006-ի քառորդ եզրափակչի մասնակից, «Մետալիստի» երիտասարդական թիմի ներկայիս մարզիչ և «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ռոմա» — «Ռեալ Մադրիդ» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ առաջիկա խաղում կհաղթեն հյուրերը:

Երկու թիմերն էլ փոխել են մարզիչներին, այնպես որ կարելի է ասել, որ նրանք բավականին հում են: Ինչ-որ ձեւավորվող խաղի մասին այստեղ պետք չէ խոսել. նմանատիպ ոչինչ չկա: Երկուսի մոտ էլ կա կազմակերպչական խնդիր: Իմ կարծիքով, այսպիսի իրավիճակում առաջին պլան կմղվի ֆուտբոլիստների անհատական վարպետությունը: Իհարկե, «Ռոմայի» կազմում շատ են ուժեղ վարպետները. Ջեկոն, Սալահը, Պյանիչը և այլք: Բայց «Ռեալը» դա «Ռեալն» է: Այստեղ սուպերաստղերի անսամբլ է և նրանք պետք է ասեն իրենց խոսքը: «Ռեալը» պետք է հասկանա, որ առաջնությունում շատ դժվար կլինի հասնել «Բարսելոնային» և բոլոր ուժերը կենտրոնացնի Չեմպիոնների լիգայի վրա: Այստեղ, ըստ էության, ամեն ինչ դեռ նոր է սկսվում: Շանսերը դեռ կորած չեն: Եվ պետք է լավ սկսել ու հաղթել Հռոմում: «Ռեալը» ի զորու է դա անել: Ոչինչ այստեղ չեմ հնարի, ուղղակի խաղադրույք կկատարեմ մադրիդցիների հաղթանակի վրա:

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ
23:45/17 փտր
«Ռոմա» - «Ռեալ Մադրիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ