«Ռոմա» — «Պորտու». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում կայանալիք հանդիպումներից առանձնանում է նաև «Ռոմա» — «Պորտու» դիմակայությունը: Իհարկե, առանց այս թիմերի դժվար է պատկերացնել եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարը, սակայն այսօր նրանցից մեկը կավարտի պայքարն ու կփորձի ուժերը մեկ հարկ ներքև` Եվրոպա Լիգայում:
«Գայլերն» առաջիկա խաղում ունեն լուրջ կորուստ: Առաջին հերթին խոսքը վերաբերում է պաշտպանությանը: Դեռևս առաջին խաղում իր թիմին զգալիորեն վնասել է նորեկ Թոմաս Վերմալենը` առաջին կեսում ստանալով կարմիր քարտ: Գումարած դրան, երկար ժամանակով խաղից դուրս է Անտոնիո Ռուդիգերը: Միջին գծում բացակայելու է ակումբի առաջատարներից մեկը` Ալեսանդրո Ֆլորենցին: Երիտասարդ ինսայդը վնասվածքի պատճառով չի մասնակցի խաղին: Փոխարենը գերազանց մարզավիճակում է Դիեգո Պերոտտին: Արգենտինացի կիսապաշտպանն Ա սերիայի առաջին խաղում դարձել է դուբլի հեղինակ և նույնը կփորձի անել նաև այսօր:
Պորտուգալական վիշապների դրությունն անհամեմատ ավելի նախանձելի է: Ներքին առաջնության մեկնարկային երկու տուրերում «Պորտուն» հաղթել է, թեպետ երկրորդ խաղում առավելության է հասել մեծ դժվարությամբ՝ հաղթական գնդակը խփելով խաղի ավարտից 6 րոպե առաջ: Հռոմեացիների հետ արտագնա խաղում թիմին կկարողանան օգնել բոլոր առաջատարները, բացառությամբ Սերխիո Օլիվեյրայի, ով ոտնաթաթի խնդիրներ ունի:
Այն հանգամանքը, որ հանդիպումը կայանալու է Ստադիո «Օլիմպիկո» մարզադաշտում, խաղի բացահայատ ֆավորիտ է դարձնում «Ռոմային»: Էլ չենք խոսում, որ առաջին խաղում գրանցված արդյունավետ ոչ ոքին (1-1) տանտերերի օգտին է: Այս խաղում կարելի է սպասել, որ ամեն ինչ կվճռվի երկրորդ կեսում և ավելի մեծ քանակությամբ գոլեր կխփվեն հենց այդ ժամանակ: Ընտրում եմ «ամենաարդյունավետ խաղակես. 1<2» խաղադրույքը: Գործակիցը 2,04 է:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: