«Ռոմա» — «Պեսկարա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:45, 27 նյմ 2016
Խաղում է
Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել իտալական Ա Սերիայի 14-րդ տուրի «Ռոմա» — «Պեսկարա» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ դաշտի տերերը կհաղթեն ու խաղում առնվազն 4 գնդակ կխփվի: 

Իտալական Ա Սերիան վերջին շրջանում իսկապես հիացնում է: Ովքեր հետևում են այս մրցաշրջանի հանդիպումներին, կփաստեն, որ ֆուտբոլն աստիճանաբար վերադառնում է Ապենինյան թերակղզի: Եթե չեմպիոնական ինտրիգից դեռ հեռու ենք, ապա գոնե հանդիպումների մեծամասնությունն առնվազն անցնում է դիտարժան ու անզիջում պայքարում: Մայրաքաղաքային «Ռոման» միշտ էլ պայքարում է ամենաբարձր դիրքի համար, համեստ «Պեսկարան» էլ փորձում է գլխացավեր առաջացնել առաջատարներին: Տեսնենք` կստացվի հիմա, թե՞ ոչ:

Լուչիանո Սպալեիտիի թիմը չեմպիոնլիգյան ֆիասկոյից հետո լրիվ կազդուրվել է ու մասնակցում է չեմպիոնական մրցավազքին: Թեպետ «Ատալանտայի» հետ խաղում «գայլերն» ավելի վատն էին, քան Սան Մարինոյի հավաքականը գերմանացիների հետ դիմակայությունում, այնուամենայնիվ, դա եթե հաշվի չառնենք, թիմը բավական լավ մարզավիճակում է: Կարևոր էր Եվրոպա Լիգայում առաջին տեղով խմբից դուրս գալու հարցերը լուծել վաղօրոք՝ առաջնության վրա կենտրոնանալու համար: Այս խաղից հետո «Ռոմային» սպասվում է 3 սուպեր խաղ՝ «Միլանի», «Լացիոյի» ու «Յուվենտուսի» հետ, ընդ որում իրար հաջորդող: Կադրային խնդիրներ Սպալետտիի սաները շատ չունեն: Բացակայելու է միայն Մանոլասը` Ա Սերիայի ամենավստահելի պաշտպանը: Դա բավական է անհանգստանալու համար:

«Դելֆիններն» այս խաղում ապացուցելու ոչինչ չունեն: Վերջին անգամ այս թիմերի հանդիպման ժամանակ «Օլիմպիկո» մարզադաշտում Ռոման հեռացավ միայն 1 միավորով: Հիմա «Պեսկարան» դեմ չէ կրկնել այդ հաջողությունը, մանավանդ որ թիմում խաղում է Իտալիայի հավաքականի նորաթուխ անդամ Ջանլուկա Կապարին: Սպասվում է, որ եթե և թիմը դառնա գոլի հեղինակ, դա կլինի հենց Կապարին: Սպասենք տեսնենք: Թիմը գործելու է համարձակ` 4-3-2-1 դասավորությամբ:

Խաղի ելք՝ Ռոմա և շատ 3.5 – 1.98

Օրդինար: Հաղթած
Ա Սերիա, 14-րդ տուր
23:45/27 նյմ
«Ռոմա» - «Պեսկարա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ