«Ռոմա» – «Ուդինեզե»․ Կլինեն գոլեր

22:45, 23 սպտ 2021
Իտալիայի A Սերիայի 5-րդ տուրում «Ռոման» կընդունի «Ուդինեզեին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղը գոլառատ կլինի։

Նախորդ տուրում «Ռոման» իսկական ապտակ ստացավ՝ պարտվելով «Վերոնային»։ Մրցաշրջանի մեկնարկում մի քանի անընդմեջ հաղթանակները չար կատակ խաղացին թիմի համար։ Հենրիխ Մխիթարյանի վնասվածքի հետևանքով էլ Ժոզե Մոուրինյոն մեկնարկային կազմում դաշտ դուրս բերեց երկու հարձակվողի՝ Շոմուրոդովին և Աբրահամին։ Դրա պատճառով «Ռոման» կորցրեց խաղի վերահսկողությունը դաշտի կենտրոնում։

Մխիթարյանն իսկապես առանցքային խաղացող է դարձել «Ռոմայի» համար։ Նա կապում է կիսապաշտպանությունը հարձակման գծին և կայունություն է ապահովում թիմի խաղին։ Մոուրինյոն մրցաշրջանի մեկնարկում, իմ կարծիքով, այս պահի դրությամբ լավագույն մարտավորությունն էր ընտրել․ Քրիստանտեն և Վերետուն ապահովագրում են թիմին պաշտպանությունում, իսկ հարձակման գծում Պելեգրինի և Մխիթարյանը գնդակներ են մատակարարում Ձանիոլոյին և Աբրահամին։ Շոմուրոդովն էլ, յուրքանչյուր խաղում փոխարինման դուրս գալով, աչքի է ընկնում արդյունավետ գործողությամբ։

«Ուդինեզեն» նախորդ տուրում 0։4 հաշվով պարտվեց «Նապոլիին» և, մեղմ ասած, շատ անօգնական տեսք ուներ։ Կարծում եմ՝ այս խաղում էլ նույն պատկերը կտեսնենք։

Ընտրում եմ՝ խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․70 գործակիցը։

Օրդինար: Պարտված
Իտալիայի A Սերիա
22:45/23 սպտ
«Ռոմա» – «Ուդինեզե»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ