«Ռոմա» – «Ուդինեզե»․ Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

22:45, 23 սպտ 2021
Ֆուտբոլային մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է կատարել «Ռոմա» – «Ուդինեզե» Իտալիայի A Սերիայի 5-րդ տուրի խաղի վերաբերյալ։

Ե՛վ «Ռոման», և՛ «Ուդինեզեն» պարտվեցին 4-րդ տուրում։ «Ուդինեզեն» գլխավորող Լուկա Գոտին A Սերիայի ամենախոստումնալից և տաղանդավոր մարզիչներից մեկն է, սակայն «Նապոլիի» հետ դիմակայությունում ոչինչ չկարողացավ անել։

Այնուամենայնիվ, հյուրերը բարդ մրցակից են հռոմեացիների համար։ «Վերոնայի» հետ մրցավեճում երևացին «Ռոմայի» թույլ կողմերը, որից Գոտին կարող է օգտվել։

«Գայլերը» մեկնարկային 4 տուրերում տարած հաղթանակներից հետո հայտնվել էին էյֆորիայի մեջ և ակնհայտ երևաց, որ պատրաստ չէին դեպքերի նման զարգացման։ Պատահական չէր, որ Ժոզե Մոուրինյոն խաղից հետո նշեց, թե մի քանի ժամ է հարկավոր կատարվածը հասկանալու համար։

«Ռոման» խաղալու է տանը և պետք է ապացուցի, որ նախորդ տուրում կրած պարտությունը պատահականություն էր, բայց «Ուդինեզեն» «մեծ» թիմերի հետ պրագմատիկ ֆուտբոլ է խաղում ու ավելի շատ խորքից է գործում։

Այնուամենայնիվ, հանդիպման ֆավորիտը «Ռոման» է, սակայն շատ գոլեր այս խաղում չեմ սպասում։ Ընտրում եմ «Ռոման» կհաղթի և խաղի գոլերի տոտալը 3.5-ից քիչ խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 2.36 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
A Սերիա
22:45/23 սպտ
«Ռոմա» – «Ուդինեզե»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ