«Ռոմա» — «Նապոլի». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:45, 21 մրտ 2021
Խաղում է
VNews.am կայքի լրագրող, Արմենիա Հ/Ը մարզական մեկնաբան, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել Իտալիայի առաջնության 28-րդ տուրի կենտրոնական «Ռոմա» — «Նապոլի» հանդիպման վերաբերյալ։

«Պարմայից» կրած պարտությունն առաջին հայացքից լուրջ չպետք է ընդունել, սական գործնականում դա կարող է ծանր նստել Պաոլո Ֆոնսեկայի համար. պորտուգալացի մասնագետի թիմը գարնանային հատվածը սարսափելի անցկացրեց և լավագույն քառյակից նահանջեց 6-րդ տեղ և 50 միավորով կիսում է այդ հորիզոնականը «Նապոլիի» հետ։ Նրանց միջև կայանալիք հանդիպումը, գործնականում, կարող է դուրս թողնել թիմերից մեկին քառյակում տեղ զբաղեցնելու համար մղվող պայքարից։

«Գայլերն» այս մրցաշրջանում զարմացնում են թոփ թիմերի դեմ պայքարում իրենց անողնաշարությամբ. առայժմ ոչ մի հաղթանակ, իսկ «Նապոլիի» հետ առաջին շրջանի խաղում «Ռոման» դարձավ «բոքսի տանձիկ»՝ պարտվելով 0-4 հաշվով։ Որոշ մասնագետների խոսքով, այդ հանդիպումը «Ռոման» անցկացրել է կես ուժով ու փաստացի «տվել է» խաղը նեապոլցիներին, քանի որ վերջիններն անցկացնում էին իրենց առաջին հանդիպումը Դիեգո Մարադոնայի մահից հետո։ Ջենարո Գատուզոյի տղաները վերջին 5 խաղում տարել են 4 հաղթանակ, սակայն արտագնա խաղերում մինչև նախորդ տուրի՝ «Միլանի» հետ խաղը, պարտվել է 5 խաղից 4-ում։ «Ռոման» «Պարմայից» կրած պարտությամբ հիանալի վիճակագրություն փչացրեց։

Երկու թիմերն էլ խաղին մոտեցել են լուրջ կորուստներով։ «Ռոմայի» կազմում նորից կենտրոնական պաշտպանի խնդիր կա. Իբանյեսն ու Սմոլինգը վնասվածք ունեն, Ժեզուսը հիվանդ է, իսկ Բրունո Պերեսը որակազրկված է։ Շարունակում են անհատական ծրագրով աշխատել Հենրիխ Մխիթարյանն ու Նիկոլո Ձանիոլոն։ Ժորդան Վերետուն դեռ լազարեթում է։ «Նապոլիի» բացակաների ցուցակը ևս ընդգրկուն է. Ջովանի դի Լորենցոն որակազրկված է, վնասվածքի պատճառով չեն խաղա Անդրեա Պետանյան և Ֆաուզի Ղուլամը։

Կանխատեսում

Այն, որ «Ռոման» թոփերի հետ 0 ֆուտբոլ է ցույց տալիս, համոզվել ենք բազմիցս։ Այնպես չէ, որ «Նապոլիի» հետ Ֆոնսեկայի տղաները ունակ են զարմացնելու։ «Գայլերի» օգտին կարող է խոսել միայն թիմի բարձր տրամադրությունը. «Ռոման» միակ իտալական թիմն է, որը շարունակում է պայքարը եվրագավաթներում։ Հավատում եմ, որ «Ռոման» չի պարտվի, բայց «Նապոլին» առանց գոլի չպետք է որ հեռանա դաշտից, քանի որ վերջին 8 հաղթական խաղերում ինքն է բացել հաշիվը, իսկ վերջին 5 խաղից 3-ում առաջին գոլը խփել է 30-35-րդ րոպեի միջակայքում։

Օրդինար: Չխաղարկված
Ա սերիա
23:45/21 մրտ
Рома - Наполи
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ