«Ռոմա» – «Միլան». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:45, 31 հկտ 2021
Խաղում է
Setanta Sport հեռուստաալիքի մեկնաբան, VNews.am կայքի մարզական լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Ռոմա» – «Միլան» Իտալիայի առաջնության 11-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Իտալիայի առաջնության 11 տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա Հռոմի «Օլիմպիական» ստադիոնում՝ «Ռոման» կընդունի «Միլանին»։ Ժոզե Մոուրինյոյի «մեղրամիսը» «Գայլերի» հետ, կարծես, ավարտվեց, հիմա սկսում է տիպիկ ամուսանական կյանքը՝ լի կենցաղային խնդիրներով։ Եթե սա փոխակերպենք ֆուտբոլային լեզվի, կհասկանանք հետևյալը. առաջնության առաջին հատվածում «Ռոման» գերազանց ֆուտբոլ խաղաց, սակայն կազմի խորության բացակայությունն ազդեց հետագա արդյունքների վրա։

Մոուրինյոն համառորեն հրաժարվում է Բորխա Մայորալի ծառայություններից, իսկ «Բուդե Գլիմտից» կրած նվաստացուցիչ պարտությունից հետո սկսեց կազմից դուրս թողնել մի շարք պահեստային ֆուտբոլիստների՝ հայտացուցակում տեղ տալով 18-ամյա խաղացողների։ Այդպես, «Կալյարիի» հետ ծանրագույն խաղում իր շանսը ստացավ գանացի Ֆելիքս Աֆենա-Գյանը, որի համար դա նորամուտ էր Ա Սերիայում։ «Միլանի» հետ խաղում որակազրկումից վերադառնալու է Ժոզեն, որի պակասը վերջին տուրի խաղում «Ռոման» շատ էր զգում։ Հարցականի տակ է Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունը, որը «Կալյարիի» հետ խաղում աչքի վնասվածք էր ստացել ու փոխարինվել։

Ստեֆանո Պիոլիի թիմը գնում է չեմպիոնական գրաֆիկով։ Այո, «Ռոսոներիների» երկրպագուները հիասթափված են ակումբի՝ Չեմպիոնների լիգայում գրանցած ելույթներից, բայց ինչ արած. կա այն, ինչ կա։ Ներքին առաջնությունում «Միլանը» միայն 1 ոչ ոքի է խաղացել՝ առանց առանցքային մի շարք խաղացողների միավորներ պոկելով «Յուվենտուսի» հետ արտագնա խաղում։ Առաջիկա խաղում «Միլանի» խնդիրներն, անհամեմատ, ավելի շատ են։ Տարատեսակ խնդիրների պատճառով դաշտ դուրս չեն գա Ալեսանդրո Ֆլորենցին, Մայք Մանյանն ու Անտե Ռեբիչը։

«Ռոման» այս մրցաշրջանում ապացուցելու շատ բան ունի, մանավանդ այն ֆոնին, որ թիմը ոչ մի կերպ չի կարողանում հաղթել իր հիմնական մրցակիցներին արդեն ավելի քան 1 տարի։ Վերջին անգամ «Ռոման» «Միլանին» հաղթել է 2019 թվականին։ Ժամանակն է ընդհատելու 3-խաղյա անհաջող շարքը։ Ինչպես նշեցինք, Մոուրի վերադարձը պետք է որ ոգևորի «Գայլերին»։

Օրդինար: Պարտված
Ա Սերիա
23:45/31 հկտ
«Ռոմա» - «Միլան»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ