«Ռոմա» – «Միլան»: Եգոր Տիտովի կանխատեսումը

20:00, 29 ապր 2023
Մոսկվայի «Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ավագ, «Բուքմեյքերների ռեյտինգի» մշտական փորձագետ Եգոր Տիտովը կանխատեսում է արել «Ռոմա» – «Միլան» իտալական Ա Սերիայի 32-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Թոփ 4-ում հայտնվելու համար պայքարում կարևոր խաղ է։ Թեժ պայքար է թիմերի միջև։ «Միլանը» նախորդ տուրում շրջանցեց «Ռոմային»` զբաղեցնելով 4-րդ տեղը։ Հետապնդում են նաև «Ինտերը» և «Յուվենտուսը»։ Եվրագավաթային խաղեր հաջորդ շաբաթ չկան, այդ պատճառով էլ սպասում եմ, որ թիմերը ամբողջ ուժերով կխաղան։ 2 թիմերն էլ շարունակում են պայքարը եվրագավաթային մրցաշարերում։ Խաղային գրաֆիկը շատ խիտ է։

«Ռոման» տանը շատ լավ է գործում և շատ գոլեր է խփում։ Դա վերաբերում է թե՛ առաջնությանը, թե՛ Եվրոպա լիգային։ «Միլանը» պաշտպանությունում ավելի լավ է գործում, սակայն Կյաեր — Տոմորի պաշտպանների զույգն իդեալական չէ։ «Ռոմայում» լավ մարզավիճակ է հավաքել Դիբալան, դաշտ կարող է դուրս գալ Էլ Շարավին։ Դաշտի կետնրոնում հիանալի է խաղում Պելեգրինին և կառավարում է թիմի խաղը։ Բելոտին և Աբրահամն էլ կենտրոնական հարձակվողի դիրքում կարող են խնդիրներ ստեղծել մրցակցի համար։

Ընտրում եմ «Ռոմայի» գոլերի տոտալը 1-ից շատ խաղադրույքը՝ 2․00 գործակցով։ Ինձ թվում է, որ «Միլանի» մտքերը կապված են միայն Չեմպիոնների լիգայի հետ։ Միլանյան թիմը վաղուց չի խաղացել ՉԼ-ի կիսաեզրափակիչում։ «Ռոման» նախորդ տուրում պարտվել է «Ատալանտային», բայց դրան նախորդել էր «Ֆեյենորդի» հետ Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղը, որտեղ Ժոզե Մոուրինյուի գլխավորած թիմը հաղթել էր լրացուցիչ ժամանակում։ Տնային վերջին 5 խաղերում «Ռոման» նվազագույնը 2 գոլ է խփել։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Վերադարձ
Ա Սերիա
20:00/29 ապր
«Ռոմա» – «Միլան»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ