«Ռոմա» – «Միլան»: Ալեքսեյ Գասիլինի կանխատեսումը

22:45, 01 սպտ 2023
Ռուսաստանի Մ17 հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն, «Զենիթի», «Ամկարի», «Տոմի» նախկին ֆուտբոլիստ, «Матч ТВ» հեռուստաալիքի մեկնաբան Ալեքսեյ Գասիլինը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է արել «Ռոմա» – «Միլան» Իտալիայի Ա սերիայի երրորդ տուրի հանդիպման վերաբերյալ:

Ա սերիայի երրորդ տուրում «Ռոման» մրցելու է «Միլանի» հետ: Սկսենք դաշտի տերերից: Անկեղծ ասած, հռոմեացիները մրցաշրջանն այնքան էլ լավ չեն սկսել: Ժոզե Մոուրինյուի թիմը նախ տանը 2:2 խաղաց «Սալերնիտանայի» հետ, իսկ նախորդ տուրում 1:2 հաշվով պարտվեց «Վերոնային»: Չնայած «Ջալոռոսին» երկու տուրում ընդամենը 1 միավոր է վաստակել, բայց վատ ֆուտբոլ չի ցուցադրում: «Ռոման» լավ է վերահսկում գնդակը, շատ պահեր է ստեղծում, սակայն առայժմ պահերի իրացումը կաղում է: Պաշտպանությունում էլ մայրաքաղաքայինները խնդիրներ ունեն: 2 խաղում «Ռոման» 4 գոլ է բաց թողել, ինչն անթույլատրելի է: Հարկավոր է արագ շտկել խնդիրներն ու կարգապահ գործել թիկունքում:

«Միլանը» պահերի իրացման առումով խնդիրներ չունի: Պիոլիի կոլեկտիվը 2 տուրից հետո առաջատարն է: «Ռոսոներին» առաջին տուրում 2:0 հաշվով հաղթեց «Բոլոնիային», իսկ հետո ջախջախեց «Տորինոյին»՝ 4:1:

«Միլանի» առջևի գիծը հրաշալի է գործում՝ Օլիվյե Ժիրու, Կրիստիան Պուլիշիչ, Ռաֆաել Լեաու: Այս տղաներից յուրաքանչյուրը ցանկացած պահի կարող է ոչնչից գոլ ստեղծել: Հատկապես պետք է շեշտեմ Պուլիշիչին, որը մեկնարկային 2 տուրում դարձել է 2 գոլի հեղինակ:

«Միլանն» այժմ լավ մարզավիճակում է: Կարծում եմ՝ հյուրերը կշարունակեն հաղթական շարքը:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Ա սերիա
22:45/1 սպտ
«Ռոմա» – «Միլան»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ