«Ռոմա» – «Միլան»․ կանխատեսում

23:00, 31 հկտ 2021
Իտալիայի Ա Սերիայի 11-րդ տուրում «Ռոման» կհյուրընկալի «Միլանին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում կհաղթեն միլանցիները։

«Միլանը» «Նապոլիի» հետ կիսում է առաջին տեղը։ Երկու թիմերն էլ անպարտելի են ընթացիկ մրցաշրջանում։ Ստեֆանո Պիոլիի թիմը ներքին առաջնությունում փայլուն է հանդես գալիս, իսկ Չեմպիոնների լիգայում 3 պարտություն է կրել՝ պարտվելով նույնիսկ «Պորտուին»։

«Միլանը» պայքարում է չեմպիոնության համար և «Ռոմայի» վատ մարզավիճակի ֆոնին, անկասկած, կօգտվի այդ շանսից։

Իսկ «Ռոմայի» վերջին արդյունքները կարող են խաբուսիկ լինել։ Իմ կարծիքով՝ Մոուրինյոն չի կարող որևէ լուրջ արդյունք տալ այս ֆուտբոլիստներով։ «Ռոմայում» բոլորը սպասում են տրանսֆերային պատուհանի բացվելուն։ Սպասվում է, որ ձմռանը թիմը 2-3 նոր ֆուտբոլիստ ձեռք կբերի։ Իսկ հիմա պետք է նվազագույն կորուստներով հասնել հունվարին։

Նախորդ տուրում «Ռոման» մեծ դժվարությամբ կամային հաղթանակ տարավ հետնապահ «Կալյարիի» նկատմամբ։ Մոուրինյոյի թիմը գոլերի մեծ մասը խփում է ստանդարտ դիրքերից, իսկ դա վկայում է այն մասին, որ խաղային մոդել չկա։ Ամեն դեպքում, ֆուտբոլիստները չեն կարող այնքան վատը լինել, որ դժվարությամբ հաղթեն 20-րդ տեղի թիմին։ Այստեղ խնդիրը թիմային խաղի և խաղային մոդելի մեջ է։

«Միլանը», ի տարբերություն «Ռոմայի», ունի հստակ խաղային մոդել։ Բացի այդ, միլանյան ակումբի պահեստայինների նստարանն ավելի երկար է։

Հաշվի առնելով այս ամենը՝ կարծում եմ, որ «Միլանն» այս խաղում չի պարտվի։ Ընտրում եմ հյուրերի զրոյական ֆորան։ Եթե նույնիսկ հանդիպումը ոչ ոքի ավարտվի, ապա վերադարձը կունենանք։ Իմ կանխատեսումն է՝ «Միլանի» ֆորա (0), որի համար Vbet-ը սահմանել է 2․24 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
Ա Սերիա
23:00/31 հկտ
«Ռոմա» – «Միլան»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ