«Ռոմա» — «Լիվերպուլ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 02 մյս 2018
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի «Ռոմա» — «Լիվերպուլ» պատասխան հանդիպման վերաբերյալ: Նա խաղադրույք է կատարում «գայլերի» հաղթանակի վրա:

Իհարկե, ՉԼ-ի այս տարվա խաղարկության գլխավոր հայտնությունները «Ռոման» և «Լիվերպուլն» են: Թիմերն արժանիորեն են հայտնվել կիսաեզրափակչում:

Թեպետ «Ռոմայի» անցած ճանապարհը շատ ավելի բարդ էր, բայց «մերսիսայդցիների» գրավիչ, գոլառատ ու գեղեցիկ ֆուտբոլը, նույնպես, արժանի է ծափողջույնների: Միայն այ, որ «Լիվերպուլը» պայքարից դուրս թողեց «Սիթիին» դա խոսուն փաստ է: Իսկ այն, որ «համեստ» «Ռոման» հաղթահարեց «Բարսելոնայի» արգելքը, պարզապես ֆանտաստիկ էր:

Առաջին խաղում «Ռոման» վատ տեսք ուներ, բայց խաղավերջում 2 գոլ խփեց և հաշիվը դարձրեց 2:5: Այդ գնդակները շատ էին պետք «գայլերին»: Համոզված եմ, որ եթե 10 րոպե ավելի շատ ժամանակ լիներ, ապա «Ռոման» ևս մեկը կխփեր, որովհետև «Լիվերպուլն» առանց Սալահի այլ թիմ է:

«Ռոման» ունի խնդիրներ: Ֆեդերիկո Ֆասիոն ունի դեղին քարտ: Եթե «Ռոման» դուրս գա եզրափակիչ, ապա Ֆասիոն պետք է անի ամեն ինչ, որ դեղին քարտ չստանա, քանի որ առանց նրա «գայլերի» պաշտպանությունը դատարկ է:

Ինչ վերաբերում է բուն հանդիպմանը, ապա սպասել այն, որ «Ռոման» կկրկնի «Բարսելոնայի» դեմ իրագործած սխրանքը, մանկական սխալ է: Նախ և առաջ, «Լիվերպուլը» սպասելու է դրան և կանցնի պաշտպանության՝ ապավինելով հակագրոհների մարտավարությանը, իսկ դա գրեթե միշտ աշխատում է «Ռոմայի» դեմ խաղերում: Բայց «Ռոման» խաղում է սեփական հարկի տակ: Ալիսոնը ՉԼ-ի ընթացիկ խաղարկությունում դեռ գնդակ բաց չի թողել: Բացի այդ, «Լիվերպուլի» կիսապաշտպանությունը թուլացած է: Օքսլեյդ-Չեմբերլենը և Էմրե Ջանը չեն մասնակցելու խաղին:

Առաջարկում եմ խաղադրույք կատարել «Ռոմայի» հաղթանակի վրա: Գործակիցը 2,47 է:

Օրդինար: Հաղթած
ՉԼ, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ (առաջին խաղը՝ 2:5)
22:45/2 մյս
«Ռոմա» - «Լիվերպուլ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ