«Ռոմա» – «Լեսթեր». Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը
Բարև բոլորին.
Շատ քիչ մնաց պարզելու համար՝ կխաղա՞ արդյոք Հենրիխ Մխիթարյանն իր երրորդ եվրագավաթային եզրափակիչում: Նախորդ երկուսը, ինչպես հիշում եք, Եվրոպա լիգայում էին, նախ «Մանչեսթեր Յունայթեդի», ապա՝ «Արսենալի» հետ: Ճիշտ է, երկրորդ եզրափակիչին հայ ֆուտբոլիստը չմասնակցեց, քանի որ անվտանգության նկատառումներով չմեկնեց Բաքու: Այժմ Հայաստանի հավաքականի նախկին ավագն իր «Ռոմայի» հետ սլանում է դեպի ՈւԵՖԱ-ի նոր մրցաշարի՝ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության եզրափակիչ: Ինքը՝ Մխիթարյանը, առաջին խաղում ստացած վնասվածքի պատճառով հավանաբար բաց կթողնի «Լեսթեր Սիթիի» հետ կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումը: Առանց նրա բարդ է լինելու, բայց «Ռոման» կարող է եզրափակիչ դուրս գալ նաև առանց Հենոյի:
Անցած շաբաթ թիմերն Անգլիայում մեկական գնդակ փոխանակեցին, ինչը շարունակում է լավ շանսեր պահպանել երկու կողմերի համար էլ: Առաջին խաղում երկուսն էլ չբացեցին իրենց բոլոր խաղաքարտերը՝ գործը հետաձգելով մեկ շաբաթ: Սակայն, վստահ չեմ, որ «Ստադիո Օլիմպիկոյում» «Ռոման» ու «Լեսթերը» կփոխեն մոտեցումն ու կմերկացնեն թիկունքները: 1։1 հաշիվը նրանց կրկին կստիպի զգույշ ֆուտբոլ խաղալ: Ժոզե Մոուրինյուն և Բրենդան Ռոջերսը խաղի հանդեպ կտրուկ տարբեր մոտեցումներ ունեն, բայց հիմա նրանց միավորում է պոտենցիալ եզրափակիչի գաղափարը: Հռոմում յուրաքանչյուր սխալ կարող է աններելի դառնալ, հետևաբար պրագմատիկ, հաշվարկով ֆուտբոլի շարունակությունը գրեթե անխուսափելի է:
Ի՞նչ կանի Ժոզեն Մխիթարյանի բացակայությամբ.
Սա, այս մրցաշրջանում, պորտուգալացի մասնագետի թերևս ամենամեծ գլուխկոտրուկն է: Հայ ֆուտբոլիստը «Ռոմայի» երեք գծերը կապող գլխավոր թելն է: Մեկ անգամ չենք տեսել, թե ինչպես է իտալական ակումբը տառապում, երբ այն կտրվում է: Մխիթարյանի բացակայությունը հատկապես ծանր է նստում «Ռոմայի» վրա, երբ թիմը պետք է ավելի շատ ու ավելի արագ գրոհի: Ստեղծված իրավիճակում, Մոուրինյուն Հենոյին հավանաբար կփոխարինի «քանդող» ֆուտբոլիստով և կհագեցնի մինջին գիծը: Դա կարող է լինել Ժորդան Վերետուն: Բայց, եթե առաջին րոպեներից դաշտ դուրս գա Սերժիու Օլիվեյրան (Անգլիայում նա պահեստայինների թվում էր), ապա կարող ենք ասել, որ Մոուրինյուն ռիսկային քայլ է արել: Ես, իհարկե, հակված եմ առաջին տարբերակին, քանի որ վստահ եմ՝ «Ռոման» խելակորույս չի նետվելու առաջ:
Ընդհանրապես չեմ բացառում, նույնիսկ հավատում եմ, որ ևս 90 րոպեն բավական չէ այս դիմակայության հաղթողին պարզելու համար: Առաջարկում եմ ռիսկի դիմել և ընտրել ոչ-ոքին: Լրացուցիչ ժամանակը Հռոմում հավանական իրադարձությունների շարքում է:
15 000 000 դրամ մրցանակային ֆոնդով Predictor մրցաշար Vbet.am-ից
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: