«Ռոմա» — «Լացիո». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Ընդունված է համարել, որ Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ այս պատասխան խաղը պետք է լինի երկու ակումբների առաջատար հարձակվողների՝ Չիրո Իմմոբիլեի ու Էդին Ջեկոյի անհատական դիմակայության երեկոն: Բայց հաշվի առնենք, որ դաշտի նոմինալ տերերը լինելու են «Ռոմայի» տղաները, այդուհանդերձ Ջեկոն պետք է որ գերազանցի իր գլխավոր մրցակցին: Ջեկոն բավական լավ արդյունավետություն է ցույց տալիս: Նախորդ շաբաթվա ընթացքում գրավելով «Էմպոլիի» դարպասը՝ նա խփեց մրցաշրջանում իր 33-րդ գնդակը և դրանով նոր ռեկորդ սահմանեց Իտալիայի տիտղոսակիր ակումբի կազմում՝ գերազանցելով լեգենդար Ֆրանչեսկո Տոտտիի ցուցանիշը, ով 2006-2007 մրցաշրջանում խփել էր 32 գոլ:
Նախորդ՝ 30-րդ տուրն ավելի հաջող դասավորվեց «Ռոմայի» համար, քանի որ թիմը բավական արագ կարողացավ երկու անպատասխան գնդակ ուղարկել «Էմպոլիի» դարպասը ու խաղը կես ուժով ավարտելով հաղթանակով: Իսկ ահա «Լացիոն» 90 րոպե տանջվել է մրցակցի հետ:
Կազմերի վերաբերյալ կա մտավախություն, որ պաշտպանությունում կլինեն կորուստներ: Չի խաղա, ըստ երևույթի, Ֆեդերիկո Ֆազիոն, ով վնասվածք է ստացել վերջին տուրի խաղում: Եթե նա չհասցնի ապաքինվել, ապա նրան կփոխարինի Ժուան Ժեզուշը: Իսկ ահա Կեվին Ստրոթմանը, ով որակազրկված էր առաջնության խաղում, այսօր անպայման խաղադաշտ դուրս կգա: Նրա կողքին պետք է որ հանդես գա Դանիելե Դե Ռոսսին, եթե նա հասցնի ապաքինվել վնասվածքից: Եթե ստացվի այնպես, որ Դե Ռոսսին չխաղա, նրա փոխարեն կխաղա Պարեդեսը, ով վերջերս բավական լավ մարզավիճակում է: Դարպասապահը կլինի Ալիսոնը, ինչպես գավաթային մյուս խաղերում, և ձախից կխաղա բրազիլացի Էմերսոնը, ով ևս այս մրցաշրջանում բացահայտում է:
«Լացիոն», ըստ իտալական մամուլի, առաջին խաղում հաջողության հասավ երեք կենտրոնական պաշտպաններով սխեմայի շնորհիվ և, ըստ La Lazio Siamo Noi-ի՝ Ինձագի կրտսերը նորից պարապմունքի ընթացքում գործածել է այդ տակտիկան, բայց միայն մեկ պաշտպանի է վստահված լինելու տեղը հիմնական կազմում՝ դա Դե Վրեյն է: Իսկ ահա Հուդտը բացասական ռեակցիայի պատճառով, որ նրան փոխարինել են, խաղադաշտ դուրս չի գա: Բաշտուշ, Ուոլաս, Ռադու՝ նրանցից պետք է ընտրի Սիմոնե Ինձագին: Իսկ գլխավոր կորուստը կայանում է Մարկո Պարոլոյի բացակայության մեջ: «Լացիոյի» շարժիչը որակազրկված է և բաց կթողնի հանդիպումը: Հարձակման գիծը գուցե կազմեն Կեյտա-Իմմոբիլե-Ֆելիպե Անդերսոն եռյակը, բայց կան տարբերակներ, ըստ որի, Կեյտան կմնա պահեստայինների նստարանին և կօգնի իր թիմին միայն երկրորդ խաղակեսում:
Կախված նրանից, որ «Ռոման» է լինելու դաշտի տերը և այն, որ թիմը կարողացել է գրեթե ապահովել իր տեղը Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությունում, որովհետև «Նապոլիից» առաջ է անցել արդեն 4 միավորով և երկրորդ տեղում է, ենթադրելի է, որ «Ռոման» ամբողջ ուժով կխաղա ու կկարողանա երկու գնդակի տարբերությունը չեզոքացնել, գուցե խաղը տեղափոխի լրացուցիչ ժամանակ անհրաժեշտության դեպքում և դուրս գա եզրափակիչ: Կանխատեսում եմ «Ռոմայի» ելքը հաջորդ փուլ, որի համար սահմանված է 4,40 գործակիցը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: