«Ռոմա» – «Լացիո». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

21:00, 06 նյմ 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Ռոմա» – «Լացիո» Իտալիայի Ա Սերիայի 13-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Իտալիայի առաջնության 13-րդ տուրի գլխավոր հանդիպումներից մեկը կկայանա «Օլիմպիկո» ստադիոնում. կմրցեն անհաշտ մրցակիցներ «Ռոման» ու «Լացիոն»։ Այս անգամ տանտիրոջ կարգավիճակում Ժոզե Մոուրինյոյի թիմն է։ «Ջալորոսիները» բարձր արդյունավետություն են ցուցաբերել «հավերժ քաղաքի» վերջին դերբիներում: Կարո՞ղ է «Ռոման» օգտվել «Լացիոյի» առաջատարների բացակայությունից և երեք միավոր վաստակել: Փորձենք հասկանալ։

«Նապոլիից» կրած տնային պարտությունից հետո «Գայլերը» Ա Սերիայի հաջորդ հանդիպումն անցկացրել են հյուրընկալվելիս: 12-րդ տուրում Ժոզե Մոուրինյոյի թիմը մեկնել էր Ռոմեոյի ու Ջուլիետի տուն ու վերադարձել հաղթանակով՝ 3։1 հաշվով։ «Ռոման» 25 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղը: Այս շաբաթ Մոուրինյոյի մարտիկները դուրս եկան նաև Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ՝ խմբային փուլի վերջին տուրում վճռորոշ բարդագույն հաղթանակ տանելով «Լուդոգորեցի» նկատմամբ՝ 3։1:

Մաուրիցիո Սարիի թիմին հեշտ չէ խաղալ առանց առաջատարների՝ Չիրո Իմոբիլեի և Սերգեյ Միլինկովիչ-Սավիչի: «Արծիվների» նախորդ մրցակիցն Ա սերիայում «Սալերնիտանան» էր։ Որքան էլ զարմանալի էր, բայց Սալերնոյի թիմն արտագնա հաղթանակ տարավ 3։1 հաշվով։ Այս անհաջողությունից հետո «Լացիոն» ձեռքից բաց թողեց «Ռոմայից» առաջ լինելու հնարավորությունը։ Սակայն այսքանով «Լացիալների» երկրպագուների բացասական էմոցիաները չեն ավարտվել. այս շաբաթ «Կապույտները» հիասթափեցրել են բոլորին՝ արտագնա խաղում պարտվելով «Ֆեյենորդին», նրանք դուրս թռան Եվրոպայի լիգայից և այժմ կխաղան Կոնֆերենցիաների լիգայում։

Հռոմի դերբին կիրք է՝ կլինեն բնականաբար շատ բախումներ, կոշտ դիմակայություններ, անհավանական շատ զգուշացումներ: Վերջին հանդիպումներում գրանցվել է առնվազն 6 դեղին քարտ: Բնականաբար, «Ռոման» չի ցանկանում միավորներ կորցնել և թույլ տալ, որ «Լացիոն» առաջ անցնի: Իմ կարծիքով այս պարագայում պետք է ուշադրություն դարձնել անհատների կորուստների վրա։ «Ռոմայի» կազմում խաղը բաց կթողնեն Պաուլո Դիբալան ու Լեո Սպինացոլան, «Լացիոյից»՝ Իմոբիլեն ու Սերգեյը։ Սակայն, եթե «Ռոմայում» կան թվածս ֆուտբոլիստներին փոխարինողներ, «Լացիալների» պահեստայինների նստարանին նման ֆուտբոլիստ չկա։ Այսքանը բավական է հավատալ «Ռոմայի» հաջողությանը։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Ա սերիա
21:00/6 նյմ
«Ռոմա» – «Լացիո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ