«Ռոմա» — «Լացիո»․ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

21:00, 26 հնվ 2020
Խաղում է
VNews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Իտալիայի առաջնության 21-րդ տուրի «Ռոմա» — «Լացիո» հանդիպման վերաբերյալ:

Իտալիայի առաջնության 21-րդ տուրի, և առհասարակ ամբողջ մրցաշրջանի գլխավոր հանդիպումներից մեկն, անկասկած, մայրաքաղաքային դերբին է։ «Ռոմայի» համար «Լացիոյի» հետ առաջիկա դիմակայությունը կարող է ճակատարգրական դեր խաղալ մրցաշարային տեսանկյունից։

«Գայլերն» այս մրցաշրջանի մեկնարկից հանդես են գալիս բավական անկայուն, իսկ վերջին շրջանում վնասվածքները Պաուլո Ֆոնսեկային դրել են ծանր կացության մեջ։ Նիկոլո Ձանիոլոյի բացակայությունից առավել  շատ տուժեց թիմը։ Նրանց գումարեք նաև Պաստորեին, Պերոտիին ու Մխիթարյանին, կստանանք խնդիրներով լի պարկ։ Իտալական մամուլը սակայն հաղորդում է, որ առաջիկա խաղին արդեն Պերոտին, Պաստորեն ու Մխիթարյանը կիսատ, բայց պատրաստ կլինեն։ Ու հանկարծ՝ նոր վնասվածք․ չի լինելու այս մրցաշրջանում «Ռոմայի»  լավագույն կիսապաշտպաններից մեկը՝ Դիավարան։

«Լացիոն» ֆանտաստիկ մարզավիճակ է հավաքել՝ 11 անընդմեջ հաղթանակ։ Ընդ որում՝ գրեթե բոլորը՝ վստահ։ Իսկ որտեղ Ինձագիի թիմն անվստահ է խաղացել, հաղթանակը ձեռք է բերվել բացառիկ համառության շնորհիվ։ Ընդ որում, պետք չէ հաշվի առնել «Նապոլիից» կրած գավաթային պարտությունը․ այնտեղ լրիվ ուրիշ պատմություն էր։ Թիմում կա միայն մեկ լուրջ կորուստ․ չի լինելու Ադամ Մարուիշիչը։

Անկասկած, շատ հարցերով «Լացիոն» առավել քան վստահ ֆավորիտն է։Միայն այն հանգամանքը, որ Չիրո Իմոբիլեն միայնակ 1 գնդակով է զիջում «Ռոմայի» բոլոր հարձակվող-ենթահարձակվողներին (23-24), արդեն խոսում է շատ բաների մասին։ Այնուամենայնիվ, «Ռոման» խաղում է սեփական հարկի տակ։ Թեպետ դերբին անցկացվում է «Օլիմպիկո» ստադիոնում, բայց «Ռոմայի» համար տնային ու արտագնա խաղերը տարբեր են։ Այնպես որ՝ առաջարկում եմ խաղալ «գայլերի» չպարտվելու վրա։

Օրդինար: Չխաղարկված
Ա սերիա
21:00/26 հնվ
Рома - Лацио
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ 0