«Ռոմա» — «Կալյարի». Կոնստանտին Գենիչի վիդեոկանխատեսումը

23:45, 22 հնվ 2017
«Матч ТВ» հեռւուստաընկերությունում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը վիդեոկանխատեսում է արել իտալական Ա Սերիայի 21-րդ տուրի «Ռոմա» — «Կալյարի» հանդիպման վերաբերյալ: Փորձագետը կարծում է, որ այս խաղում տանտերերը նվազագույնը երեք գնդակ կխփեն: 

https://youtu.be/y0PObGzMdHg

Ողջույն, սիրելի բարեկամներ !

Հերթական կանխատեսումը «Բուքմեյքերների Ռեյտինգի» համար: Այսօր խոսքը գնում է Իտալիայի մասին: Ընտրում ենք հանդիպում, որն ինձ վիճակված է մեկնաբանել: Ստիպված եմ ամբողջովին միանալ իտալական Ա Սերիային, քանզի Իսպանիային այս տարի այդպես էլ չենք հասնի, այդ պատճառով էլ ընտրում եմ «Ռոմա» — «Կալյարի» հանդիպումը:

«Ռոման» շարունակում է հետապնդել «Յուվենթուսին» մրցաշարային աղյուսակում: «Ռոման» դուրս է գալու այս հանդիպմանը, արդեն իմանալով, թե ինչպես են խաղացել «Յուվենթուսն» ու «Լացիոն»: Սրանք ընդամենը դետալներ են և ոչ մի դեպքում հիմք չեն այն բանի, որ «Ռոմային» անպայման պետք է հաղթել: Թիմն առանց այդ էլ ամեն ինչ հիանալի հասկանում է: «Ռոմային» միավորներ կորցնել այնպիսի թիմերի հետ խաղերում, ինչպիսին «Կալյարին» է, ոչ մի դեպքում չի կարելի, ընդ որում որ «Ռոման» խաղում է տանը: «Ռոմայի» համար հիասքանչ վիճակագրություն կա՝ Սպալետտիի օրոք բոլոր տնային հանդիպումները հաղթանակած են եղել: «Ռոման» հաղթեց նաև «Սամպդորիայի» դեմ վերջին տնային խաղը: Առաջին խաղակեսը մի փոքր ճմլված ստացվեց, Նաինգոլանը հիասքանչ գոլ խփեց, իսկ երկրորդ կեսում «Ռոման» ուղղակի ծաղրում էր մրցակցին:

«Կալյարին» թիմ է, որը բավականաչափ շատ է բաց թողնում: Ամուր միջակ է, որը կարողանում է հակագրոհել, խնդիրներ առաջադրել մրցակցին, բայց, ամենայն հավանականությամբ, տանը Սարդինիայում, քանի որ «Կալյարիի» վիճակագրությունը դրսում ուղղակի վախեցնում է՝ 10 հանդիպումներից ութ պարտություն և մեկ ոչ-ոքի, ինչպես նաև մեկ հաղթանակ, այդ պատճառով «Ռոմայի» հետ «Կալյարին» որսալու ոչինչ չունի, հետևաբար «Ռոման» պետք է վերցնի իրենը:

Մեկնաբանել եմ «Ռոմայի» վերջին արտագնա հանդիպումն «Ուդինեզեի» դեմ: «Ռոման»» պետք է ավելի վստահ հաղթեր, քան 1:0-ն էր: Էդին Ջեկոն ոչ միայն չիրացրեց 11-մետրանոցը, այլև 2-3 պահ փչացրեց: «Ռոմայում» կամաց-կամաց վերադառնում են վնասվածք ստացած ֆուտբոլիստները: Խաղացել է արդեն Դիեգո Պերոտտին՝ նրա հետ ամեն ինչ կարգին է: Հիանալի մարզավիճակում է Նաինգոլանը, ով, ինչպես ասել է Սպալետտին, դաշտում ամեն ինչ կարող Է: Հնարավորություն կտա նաև այժմ խաղալու Ֆրանչեսկո Տոտտիին:

«Ռոման» անվիճելի ֆավորիտ է, հետևաբար կարելի է այս խաղում անցնել անհատական տոտալը: Կա օրինաչափություն, որ անձնական հանդիպումներում «Ռոման» ստաբիլ երկու գոլ խփում է: Վերջին չորս խաղերում մեկ անգամ երեք ու երեք անգամ երկու գոլ են խփել: Կարծում եմ, որ սեփական հարկի տակ «Ռոման» պետք է երկուսից ավել գոլ խփի: Winline-ից ոչ վատ՝ 1,73 գործակցով ընտրում եմ անհատական տոտալը 2,5-ից շատ խաղադրույքը:

«Ռոմա» — «Կալյարի»՝ 1,73 գործակցով «Ռոման» 2,5 գոլից շատ կխփի:

Օրդինար: Պարտված
Ա Սերիա, 21-րդ տուր
23:45/22 հնվ
«Ռոմա» - «Կալյարի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ