«Ռոմա» — «Ինտեր». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:45, 19 հլս 2020
Խաղում է
VNews.am կայքի լրագրող, հաղորդավար, մարզական մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել Իտալիայի առաջնության 34-րդ տուրի «Ռոմա» — «Ինտեր» խաղի վերաբերյալ։

Ա սերիայի 34-րդ տուրը խոստանում էր ունենալ բոմբաստիկ էֆեկտ։ Այդպես էլ առայժմ դասավորվում է։ Չեմպիոնական/մեդալային նկրտումներ ունեցող «Ատալանտան» չկարողացավ առավելության հասնել «Վերոնայի» նկատմամբ ու ձեռքից բաց թողեց «Յուվեին» մոտենալու հնարավորությունը։ Փոխարենը երկրորդ տեղը կարող է դուրս գալ «Ինտերը», եթե մրցակցի հարկի տակ առավելության հասնի լավ թոփ հավաքած «Ռոմայի» նկատմամբ։

«Գայլերը» վերջին 3 խաղում 9-ից 9 են հավաքել, ինչը վաղուց անհավանական ու անհասանելի հաճույք էր համարվում «Ռոմայի» համար։ Մայրաքաղաքային ակումբը նոր սխեմայի շնորհիվ թարմություն ստացավ, ինչը հատկապես լավ երևում է Հենրիխ Մխիթարյանի ցուցադրած ֆուտբոլում։ Մեր ընտրանու ավագը վաղուց արդեն համարվում է անփոխարինելի ու կազմի լավագույն ֆուտբոլիստը։ Նրա դիրքը քննարկման ենթակա չէ։ Այ թիմի երրորդ կենտրոնական պաշտպանի հարցն ակտուալ է. քանի որ չկան Ֆասիոն ու Սմոլինգը, Ֆոնսդեկան նորից պետք է ընտրի Կոլարով/Կրիստանտե զույգից։ Հաշվի առնելով երկու ֆուտբոլիստների ունակությունները՝ ամենայն հավանականությամբ մարզիչը կնախըտրի Կոլարովին։

«Ինտերը» մրցաշրջանի մեկնարկից առաջ համարվում էր չեմպիոնի կոչման հավակնորդ, սակայն դեռ ամանորից առաջ թիմը սկսեց սայթաքել և թույլ տվեց «Լացիոյին» միանալ ու շրջանցել իրեն չեմպիոնական մրցավազքում։ Այս պահին «Յուվեին» ու «Ինտերին» բաժանում է 6 միավոր։ Լավագույն դեպքում միավորների տարբերությունը կկրճատվի 3-ի, սակայն դրա համար պետք է դեռ հաղթել «Ռոմային»։ Իսկ առանց Լուկակուի դա անելն այդքան էլ հեշտ չէ։ Բելգիացի գիգանտը նոր է ապաքինվել վնասվածքից ու դժվար առաջին րոպեներից դուրս գա դաշտ։ Ամենայն հավանականությամբ մենք նորից դաշտում կտեսնենք Ալեքսիս Սանչեսին։

Ենթադրում եմ, որ խաղը երկուստեք կարևոր է։ «Ինտերը» դեռ հույս ունի հասնելու «Յուվեին», իսկ «Ռոման» դեռ չի ապահովել եվրագավաթային հաջորդ տարվա աշունն իր համար։ Այնպես որ պայքարը լինելու է հավասար ու կատաղի։ Այստեղ ես հավատում եմ գայլերի հաղթանակին։

 

Օրդինար: Չխաղարկված
Ա սերիա
23:45/19 հլս
Рома - Интер
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ