«Ռոմա» – «Ինտեր»: «Ներաձուրին» կշարունակի տպավորիչ շարքը

20:00, 06 մյս 2023
Իտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրում փոխչեմպիոն «Ինտերը» կհյուրընկալվի Հռոմի «Ռոմային»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում հաջողությանն ավելի մոտ կլինի միլանյան ակումբը։

Նախորդ տուրում «Ինտերը» 6 անպատասխան գնդակ ուղարկեց «Վերոնայի» դարպասը, իսկ «Ռոման» չհաղթեց երրորդ խաղում անընդեջ՝ ոչ-ոքի գրանցելով «Մոնցայի» հետ (1։1)։

Այս թիմերը նախորդ անգամ հանդիպել են հոկտեմբերին։ Միլանում կայացած խաղում «Գայլերն» արտագնա հաղթանակ են տարել 2։1 հաշվով։ Վերջին 7 տարում դա «Ինտերի» առաջին պարտությունն էր «Ռոմայից»։

Ամենայն հավանականությամբ, «Ներաձուրին» ռևանշի կհասնի։ Նախորդ երեք արտագնա խաղերում նրանք հաղթել են ընդհանուր 11։0 հաշվով։

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կմրցի իր նախկին ակումբի դեմ։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագի գոլի համար սահմանվել է 6,50 գործակիցը։

Չնայած «Ռոման» լավ ֆուտբոլ է ցուցադրում տնային հանդիպումներում։ Ժոզե Մոուրինյոյի թիմը կարողանում է գրագետ դիմակայել ուժեղ մրցակիցներին, և դա վերջերս արեց «Միլանի» հետ խաղում։

Այնուամենայնիվ, «Ինտերն» ավելի ուժեղ տեսք ունի։ Ընտրում է հյուրերի ֆորա (0) խաղադրույքը։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Ա Սերիա
20:00/6 մյս
«Ռոմա» – «Ինտեր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ