«Ռոմա» – «Ինտեր»․ կանխատեսում

21:00, 04 դկտ 2021
Իտալիայի Ա Սերիայի 16-րդ տուրում Հռոմի «Ռոման» կհյուրընկալի Միլանի «Ինտերին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ միլանյան ակումբը գոլ կխփի առաջին խաղակեսում։

«Ռոման», կարելի է ասել, վերջնականապես ապացուցեց, որ այս կազմով չի կարող պայքարել լավագույն քառյակում տեղ զբաղեցնելու համար։ Ամենակարևոր պահերին, երբ թիմը կարող էր ամրապանդվել քառյակում, պարտվեց «Վերոնային», «Լացիոյին», իսկ նախորդ տուրում՝ նաև «Բոլոնիային»։ «Ռոման» հիմա 5-րդն է և 6 միավոր զիջում է 4-րդ տեղում գտնվող «Ատալանտային»։

Ամենայն հավանականությամբ, այս խաղում ևս «Ռոման» կպարտվի։ Նախ՝ «Ինտերը» փայլուն մարզավիճակում է։ Միլանյան ակումբն անպարտելի է վերջին 10 խաղում և ընդամեն 2 ոչ ոքի է գրանցել։ Թիմը հաղթել է նաև առաջատար «Նապոլիին»։

«Ռոմայի» կազմում այս խաղը վնասվածքի և որակազրկման պատճառով բաց կթողնեն Աբրահամը, Պելեգրինին, Էլ Շարավին, Կարսդորպը, Աֆենա-Գյանը։ Սպասվում է, որ Մոուրինյոն կվերադառնա 4 պաշտպանով խաղային սխեմային։

Ամեն դեպքում, չնայած այս ամենին, հաճախ նման դեպքերում հաղթանակի է հասնում այն թիմը, որից դա չեն սպասում։ Այդ պատճառով չեմ ցանկանում խաղի ելքի կամ գոլերի տոտալի վրա կանխատեսում կատարել։ Ընտրել եմ «Ինտերը» գոլ կխփի առաջին խաղակեսում խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․77 գործակիցը։

«Ռոման» հանդիպման մեկնարկից գնդակը հանձնելու է մրցակցին և փորձելու է պաշտպանվել՝ հակագրոհի շանսեր փնտրելով։ Ոչ ոքին «Ռոմայի» համար իդեալական արդյունք կլինի։ Իսկ ահա «Ինտերին» հաղթանակ է պետք։ Ինձագիի թիմը շարունակում է պայքարը «Միլանի» և «Նապոլիի» հետ չեմպիոնության համար։ Չեմ կարծում, որ «Ինտերը» չի փորձի օգտվել «Ռոմայում» ստեղծված վատ վիճակից։

Օրդինար: Հաղթած
Ա Սերիա
21:00/4 դկտ
«Ռոմա» – «Ինտեր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ