«Ռոմա» – «Ինտեր»․ Էդուարդ Մորի կանխատեսումը

21:00, 04 դկտ 2021
Մոսկվայի «Սպարտակի» կազմում Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Մորը կանխատեսում է արել «Ռոմա» – «Ինտեր» Իտալիայի A Սերիայի 16-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Անկեղծ ասած՝ այս դիմակայության համար կանխատեսում անելը բավականին հեշտ գործ է։ Իհարկե, «Ինտերը» ֆավորիտ է։

«Ներաձուրիները» վատ սկսեցին մրցաշրջանը, որովհետև փոխվել էր գլխավոր մարզիչը։ Բացի այդ, թիմից հեռացել էր Ռոմելու Լուկակուն։ Սակայն վերջին հանդիպումներում Սիմոնե Ինձագիի կոլեկտիվը շատ վստահ է գործում և հաղթում է բոլորին։

Թիմը լավ կազմ ունի, փոխարինման մտնող ֆուտբոլիստները բավականին ուժեղ են՝ Ջեկո, Վիդալ, Սանչես։ Բոլոր խաղային օղակներում լուրջ մրցակցություն է տիրում։ Այժմ այն պահն է, երբ «Ինտերի» ֆուտբոլիստները հստակ հասկանում են, թե ինչ է ցանկանում գլխավոր մարզիչը և ինչ պետք է անել խաղադաշտում։

Ի տարբերություն «Ինտերի», «Ռոման» թիմային խաղով աչքի չի ընկնում։ Հռոմեացիները 5-րդ տեղում են, բայց գնալով ավելի վատ են գործում։ Այստեղ, թերևս աչքի է ընկնում միայն Մխիթարյանը, որն իր հետևից է տանում թիմակիցներին։ Այս դիմակայությանը որակազրկման պատճառով չի մասնակցի Տեմի Աբրահամը։

Այնպես որ, «Ռոմայի» համար շատ բարդ է լինելու։ Այդ պատճառով էլ «Ինտերի» հաղթանակն ավելի հավանական է դառնում։

Օրդինար: Հաղթած
A Սերիա
21:00/4 դկտ
«Ռոմա» - «Ինտեր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ