«Ռոմա» – «Ֆիորենտինա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 22 օգս 2021
Խաղում է
VNews.am կայքի լրագրող, Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Ռոմա» – «Ֆիորենտինա» Իտալիայի առաջնության առաջին տուրի հանդիպման վերաբերյալ։

Երբ Մոուրինյոն գլխավորեց «Ռոման», երկրպագուները հայտնվեցին դիլեմայի առաջ. մի կողմից «գայլերի» ղեկին վերջապես նստեց թոփ մասնագետ, բայց, մյուս կողմից, արդյո՞ք Ժոզեն թոփ է։ Անունով՝ գուցե, բայց աշխատանքով վաղուց «յուրահատուկը» չի տպավորում։ Բայց մայրաքաղաքային ակումբի երկրպագուները հուսով են, որ նոր մրցաշրջանը հաջող է դասավորվելու իրենց սիրելի թիմի համար։

Մրցաշրջանի առաջին պաշտոնական խաղում «Ռոման» ոչ այնքան վստահ հաղթանակ տարավ «Տրաբզոնսպորի» նկատմամբ։ Թեպետ թուրքական թիմը ամուր մրցակից էր, բայց կարգի հաշվին «Ռոման» պարտավոր էր ավելի թեթև ու վստահ հաղթանակ տանել։ Խաղից հետո Մոուրինյոն գովեց իր թիմին, բայց, միևնույն ժամանակ, դժգոհ էր որոշ ֆուտբոլիստների անհատական մրցելույթներից։ Հատկապես, ըստ Il Romanista-ի վերլուծության, խոսքը գնում էր Ռիկ Կարսդորպի մասին, որը խաղի ընթացքում 4 անգամ սրող փոխանցում կատարելու փոխարեն խափանել է իր թիմի գրոհը։

Խաղից հետո իր թիմի խաղից իբր գոհ մնացած Մոուրինյոն ֆուտբոլիստներին փակել է Տրիգորիայում մինչև «Ֆիորենտինայի» հետ խաղը։ Իտալական ԶԼՄ-ները գրում են, որ «Ռոման» կադրային խնդիր գրեթե չունի։ Քրիս Սմոլիգնը լիարժեք պատրաստ չէ, Սպինացոլան էլ դուրս է մնացել շարքից երկար ժամանակով։ Վինյան կխաղա ձախից, Սմոլինգի տեղն էլ կխաղա Կումբուլան։ Հարցական է՝ ով կլինի մեկնարկային կազմում հարձակման գծում՝ Էլ Շարավին, Մխիթարյանը, թե՞ Ձանիոլոն։

«Ֆիորենտինան» նոր մրցաշրջանից առաջ կորցրել է իր գլխավոր ֆուտբոլիստներից մեկին՝ թիմի ավագ Խերման Պեցելային։ Նրան փոխարինող «մանուշակները» չունեն։ Գրեթե կասկած չկա, որ Ֆլորենցիայից կհեռանա հարձակման գծի առաջատար Դուշան Վլահովիչը։ Սերբ հարձակվողին տենչում է իր թիմում տեսնել Դիեգո Սիմեոնեն։ «Ֆիորենտինայի» գլխավոր մարզիչ Վինչենցո Իտալիանոն հույսը պետք է դնի վետերանների շարքերը համալրած Խոսե Կալյեխոնի վրա։

Քանի որ «Ռոման» կտրուկ փոխել է իր խաղաոճը և խաղալու է պաշտպանությունից, ենթադրում եմ, որ «Ֆիորենտինային» թիմը կհաղթի բայց մինիմալ գոլերով։

Օրդինար: Պարտված
Ա սերիա
22:45/22 օգս
«Ռոմա» – «Ֆիորենտինա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ