«Ռոմա» — «Ֆիորենտինա». Եգոր Տիտովի կանխատեսումը

23:45, 07 փտր 2017
«Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ավագ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Եգոր Տիտովը կանխատեսում է արել իտալական Ա Սերիայի 23-րդ տուրի «Ռոմա» — «Ֆիորենտինա» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ խաղը ոչ-ոքի կավարտվի: 

Չեմ կիսում կարծիքը, որ «Ռոման» այս հանդիպման ակնհայտ ֆավորիտն է: Այո, Սպալետիի թիմը տանն է խաղում, բայց լավագույն խաղերը չի անցկացրել վերջին շրջանում: Ստիպված էր տանջվել Իտալիայի գավաթի «Չեզենայի» հետ խաղում, մինչ այդ եղել էր պարտություն «Սամպդորիայից»: Զգացվում է Սալահի կարիքը, ով արդեն պետք է վերադառնար, բայց դժվար կարողանա մասնակցել այս խաղին: «Ֆիորենտինան», ինձ թվում է, շատ անկայուն թիմ է, աշնանը դա ցույց տվեցին թիմի արդյունքները: Սակայն հիմա «Ֆիորենտինան» շատ որակյալ ֆուտբոլ է խաղում, անգամ «Յուվենթուսին» հաջողվեց հաղթել, ճիշտ է, իր հարկի տակ: 2017 թվականին միայն մեկ պարտություն է եղել «Նապոլիից», որը հիմա շատ լավ վիճակում է:

Հիմա չեմ կարող ասել, որ «Ռոման» կատարողների կարգով գերազանցում է «Ֆիորենտինային»: Ընդհանրապես, այս հանդիպման բոլոր գործակիցներն ինձ հիշեցնում են այն, ինչը մենք տեսանք «Սևիլիա» — «Վիլյառեալ» խաղում: Այստեղ ռիսկի եմ դիմում և խաղադրույք կատարում ոչ-ոքի արդյունքի վրա: Նման տարբերակի համար շատ բարձր գործակից է տրվում, թիմերն էլ մոտ են կարգերով:

Օրդինար: Պարտված
Ա Սերիա, 23-րդ տուր
23:45/7 փտր
«Ռոմա» - «Ֆիորենտինա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ