«Ռոմա» – «Ֆիորենտինա»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:45, 15 հնվ 2023
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Ռոմա» – «Ֆիորենտինա» իտալական Ա Սերիայի 18-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Ռոման» և «Ֆիորենտինան» վերջին տարիներին չեն փայլում կայուն խաղով։ «Ռոման» վերջին անգամ գեղեցիկ, գրավիչ և գոլառատ ֆուտբոլ խաղացել է Պաուլու Ֆոնսեկայի օրոք։

«Ֆիորենտինան» Վինչենցո Իտալիանոյի գլխավորությամբ լավ ֆուտբոլ է ցուցադրում, սակայն հաճախ կատարողական վարպետության պակասն է խանգարում «Մանուշակներին» հասնել դրական արդյունքի։

Դրա վառ ապացույցը թոփ ակումբների դեմ մրցելույթներն են․ օրինակ՝ «Ինտերի» հետ մրցաշրջանի սկզբում կայացած հանդիպումը, երբ «Ֆիորենտինան» կարող էր 3։3 հաշվով ոչ-ոքի ավարտել խաղը, սակայն վերջում կամային որակների բացակայության պատճառով պարտվեց։

«Ռոման» էլ կադրային և հոգեբանական խնդիրներ ունի, բայց, կարծում եմ, որ այս խաղում Մոուրինյուի գլխավորած թիմը 3 միավոր կվաստակի։

Իմ կանխատեսումն է «Ռոմայի» հաղթանակ՝ 2․10 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Ա Սերիա
23:45/15 հնվ
«Ռոմա» – «Ֆիորենտինա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ