«Ռոմա» – «Ֆիորենտինա»․ կանխատեսում հանդիպման ելքի վրա

22:45, 22 օգս 2021
Իտալիայի A Սերիայի առաջին տուրում «Ռոման» կհյուրընկալի «Ֆիորենտինային»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում կհաղթեն դաշտի տերերը։

«Ռոման» մրցաշրջանի առաջին պաշտոնական խաղում հաղթեց «Տրաբզոնսպորին»։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ, իսկ թիմի նորեկ Էլդոր Շոմուրոդովը նորմուտը նշեց գոլով։  Հիմա Ժոզե Մոուրինյուի թիմն առաջին հանդիպումը կանցկացնի A Սերիայի նոր մրցաշրջանում։

«Ֆիորենտինայի» կազմում մարզչական փոփոխություն է տեղի ունեցել։ Ջենարո Գատուզոն շուրջ մեկ ամիս անց լքեց զբաղեցրած պաշտոնը։ Այս մրցաշրջանում «մանուշակների» գլխավոր մարզիչը կլինի Վինչենցո Իտալյանոն, որը նախորդ մրցաշրջանում գլխավորում էր «Սպեցիան»։

«Ֆիորենտինան» դեռևս կարողանում է թիմում պահել իր լավագույն ռմբարկուին՝ Դուշան Վլահովիչին։ Վերջինս դարձել թոփ ակումբների տրանսֆերային թիրախը։ Թիմը նաև կորուստ ունի։ Հեռացել է Ֆրանկ Ռիբերին։ Անկասկած, դժվար կլինի փոխարինել վետերան ֆրանսիացուն, որը, չնայած իր տարիքին, տպավորիչ խաղ էր ցուցադրում նախորդ մրցաշրջանում։

Այս խաղում, կարծում եմ, «Ռոման» սեփական դաշտում հաղթանակի կհասնի։ Վերջապես երկրպագուները վերադառնում են ստադիոն։ Մոուրինյուն առաջին հանդիպումն է անցկացնելու «Ռոմայի» ղեկին A Սերիայում։

Ընտրում եմ՝ «Ռոմայի» հաղթանակը, որի համար Vbet-ը սահմանել է 1․80 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
Իտալիա Ա Սերիա
22:45/22 օգս
«Ռոմա» – «Ֆիորենտինա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ