«Ռոմա» – «Ֆեյենորդ»: Տիմուր Ժուրավելի կանխատեսումը
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն դուրս է եկել Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչ: Մենք նրան գիտենք որպես հաղթող մարզիչ և եզրափակիչների վարպետ: Եթե պորտուգալացին 2014-ին անգամ չէր ցանկանում լսել Եվրոպա լիգայի մասին, ապա այժմ Կոնֆերենցիաների լիգան հաղթելը նրա երազանքն է:
Բայց ինձ թվում է, որ այն ժամանակվա Մոուրինյուն շատ է տարբերվում այժմյան Մոուրինյուից: Նա իր բոլոր որոշումները փնտրում է անցյալում: Երբ «Յուրահատուկին» քննադատում են և խոսում խնդիրներից, նա 3 մատ է ցույց տալիս՝ ակնարկելով Անգլիայի Պրեմիեր լիգայի 3 տիտղոսները: Եթե խոսում են նրա թիմի պաշտպանության խնդիրներից, Ժոզեն հիշեցնում է իր նվաճած 4 եվրագավաթները: Իմ կարծիքով՝ դա այնքան էլ կառուցողական մոտեցում չէ: Դա Մոուրինյուի թուլությունն է: Այժմյան Մոուրինյուն այն անձնավորությունը չէ, որը պատվերով կարող է կարևոր հանդիպումներ հաղթել և «չորացնել» խաղը, ինչպես իր կարիերայի լավագույն ժամանակահատվածում: Ժոզեն խոցելի է դարձել և մնացել է անցյալում: Այս ամենը պետք է որ զգացվի եզրափակիչում:
«Ֆեյենորդը» առույգ թիմ է: «Մարսելի» հետ երկու դիմակայություններն ապացուցում են, որ «Ֆեյենորդը» խաղային հարուստ ներկապնակ ունի:
Ես առաջարկում եմ շեշտը դնել «Ֆեյենորդի» հաղթանակի վրա: Կարծում եմ՝ հոլանդական ակումբը կնվաճի գավաթը: «Ռոման» ֆավորիտ է, բայց չեմ կարծում, թե դա կաշխատի: Մոուրինյուն ինքն իրեն կհաղթի: Նա իրեն լավագույն է համարում, իսկ դա կոպիտ սխալ է:
«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: