«Ռոմա» – «Ֆեյենորդ»: Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

23:00, 25 մյս 2022
Vivaro Media հեռուստաալիքի ֆուտբոլային մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է արել «Ռոմա» – «Ֆեյենորդ» Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչի հանդիպման վերաբերյալ:

Ժոզե Մոուրինյուն երկու շաբաթ առաջ նշեց, որ իր թիմն ամեն ինչ անելու է Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչից առաջ Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճելու համար: «Ռոման» կատարեց խնդիրը՝ Ա սերիայում գրավելով 6-րդ տեղը: Այժմ հռոմեացիները կարող են ազատ շունչ քաշել ու առանց ավելորդ լարվածության մոտենալ եզրափակիչին:

Հռոմից եկող լուրերը հուսադրող են: Կարծես թե, հավանական է դառնում Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունը խաղին: Ընթացիկ մրցաշրջանում Միկին «Յուրահատուկի» գլխավոր զենքն ու հաղթաթուղթն է: Բայց նա մի քանի շաբաթ բաց է թողել ու դժվար է պատկերացնել, թե ինչ ֆունկցիոնալ վիճակում է:

Ինչ վերաբերում է «Ֆեյենորդին», ապա շատերը թերագնահատում են այս թիմին: Այնինչ հոլանդական կոլեկտիվը բավականին ամուր և կպչուն է: Առնե Սլոտի թիմը սիրում է գրոհել, բայց նաև ամուր պաշտպանվում է:

Հետաքրքիր է, որ Կոնֆերենցիաների լիգայում ամենաշատ գոլ խփած թիմերն են հասել եզրափակիչ: «Ֆեյենորդը» 28 անգամ է գրավել մրցակիցների դարպասը, իսկ «Ռոման» ընդամենը մեկ դիպաուկ հարված է պակաս կատարել: Հոլանդացիները կատարած հարվածներով և գնդակի խլումներով նույնպես առաջինն են մրցաշարում: «Ջալոռոսին» խլած գնդակներով երկրորդն է, իսկ հարվածներով՝ չորրորդը:

Ինչպես տեսնում եք, այս մրցավեճում դժվար է ֆավորիտ գտնելը: «Ռոման» դիրքային գրոհների ժամանակ հարմարավետ չի զգում: Մխիթարյանը և ընկերներն ավելի լավ են խաղում, երբ գնդակով չեն ու կարողանում են արագ նետվել հակագրոհների: Իսկ «Ֆեյենորդը» սիրում է դիրքային գրոհներով տանջել մրցակիցներին:

Մոտիվացիայի առումով կողմերը խնդիր չունեն, իսկ մնացածը կորոշվի խաղադաշտում: Ամեն դեպքում կարծում եմ, որ հիմնական ժամանակում հաղթողը պարզ չի դառնա:

«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից

Անվճար Սպորտ մրցաշար՝ TotoGaming-ից

Օրդինար: Պարտված
Կոնֆերենցիաների լիգա
23:00/25 մյս
«Ռոմա» – «Ֆեյենորդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ