«Ռոմա» – «Ֆեյենորդ»: Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

23:00, 25 մյս 2022
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել իտալական «Ռոմայի» և հոլանդական «Ֆեյենորդի» միջև Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչի հանդիպման վերաբերյալ:

Բարև բոլոր ֆուտբոլասերներին.

Եվրագավաթային եզրափակիչների շարքը շարունակվում է: Եվրոպա լիգայից հետո հերթը Կոնֆերենցիաների լիգայինն է, որտեղ ՈւԵՖԱ-ի նոր մրցաշարի անդրանիկ գավաթը կխաղարկեն «Ռոման» և «Ֆեյենոորդը»:

Թղթի վրա ֆավորիտ է իտալական ակումբը: Դա կարելի է բացատրել մի քանի հանգամանքով. գլխավորը՝ Ժոզե Մոուրինյուի գործոնն է: Պորտուգալացին կարող է դառնալ առաջին մարզիչը, որը հաղթել է այսօր գործող երեք եվրագավաթներում՝ Չեմպիոնների լիգայում/Չեմպիոնների գավաթում («Պորտուի» և «Ինտերի» հետ), Եվրոպա լիգայում/ՈւԵՖԱ-ի գավաթում («Պորտուի» և «Մանչեսթեր Յունայթեդի» հետ) և Կոնֆերենցիաների լիգայում («Ռոմայի» հետ): Բայց նման ցուցանիշ գրանցած մարզիչներ արդեն եղել են, երբ չկար Կոնֆերենցիաների լիգան, իսկ փոխարենը խաղարկվում էր Գավաթակիրների գավաթը: Իտալացի Ջովանի Տրապատոնին և գերմանացի Ուդո Լատեկը երեք մրցաշարում առնվազն մեկական տիտղոս նվաճել են անցած դարի 70-ական, 80-ական և 90-ական թվականներին:

Նաև «Ռոման» բավարարված չէ Ա սերիայում իր զբաղեցրած դիրքով: Վեցերորդ տեղն ու Եվրոպա լիգայի ուղեգիրը վերջին տարիներին «Ջալոռոսիների» հնարավորությունների գավաթնակետն է: Ուժեղագույն քառյակի մակարդակի մայրաքաղաքի թիմը ոչ մի կերպ հասնում: Սակայն սրանով «Ռոման» «Ֆեյենոորդից» ավելի չի կարող մոտիվացվել: Հոլանդական ակումբն էլ չի կարող բավարարված լինել Նիդեռլանդների առաջնությունում իր հավերժական մրցակիցներին՝ «Այաքսին» ու ՊՍՎ-ին Չեմպիոնների լիգայի ուղեգերը զիջելով: Եվ քանի որ թիմերն արդեն ունեն Եվրոպա լիգայի ուղեգրեր, իսկ Կոնֆերենցիաների լիգայում հաղթանակը հենց դա է պարգևում, Տիրանայում պայքարը զուտ տիտղոսի համար է ընթանալու:

Խաղային առումով «Ռոման» պետք է ունենա առավելություն, թեկուզ ավելի ուժեղ կազմի շնորհիվ: Եթե հասցնի խաղին պատրաստվել Հենրիխ Մխիթարյանը, ապա իտալական ակումբի՝ հաղթելու շանսերը կմեծանան: Հայ ֆուտբոլիստի դերի ու նշանակության մասին «Ռոմայում» արդեն խոսել եմ: Հոլանդական ակումբի կազմում իրական աստղեր չկան. Նիդեռլանդների ավարտված առաջնությունում 15 գոլով թիմի լավագույն ռմբարկուն կիսապաշտպան Գուս Տիլն էր, որին կարող եք հիշել Մոսկվայի «Սպարտակում» ելույթներով:

Իհարկե, ֆուտբոլը հաճախ անկանխատեսելի է, բայց, եթե բացառենք ֆորսմաժորը, «Ռոման» պետք է հաղթի: Նույնիսկ կհամարձակվեմ ենթադրել, որ հիմնական ժամանակում: Մոուրինյուի թիմը չափազանց ընդգծված էր շեշտը դնում այս մրցաշարի վրա, որպեսզի սայթաքի գլխավոր խաղում:

«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից

Անվճար Սպորտ մրցաշար՝ TotoGaming-ից

Օրդինար: Հաղթած
Կոնֆերենցիաների լիգա
23:00/25 մյս
«Ռոմա» - «Ֆեյենոորդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ