«Ռոմա» – «Ֆեյենորդ»: Էդուարդ Մորի կանխատեսումը

23:00, 25 մյս 2022
Մոսկվայի «Սպարտակի» կազմում Ռուսաստանի կրկնակի չեմպիոն և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Մորը կանխատեսում է արել «Ռոմա» – «Ֆեյենորդ» Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչի հանդիպման վերաբերյալ:

Կոնֆերենցիաների լիգան այնքան էլ բարձր կարգ չունի, բայց, ամեն դեպքում, եվրագավաթ է: Իսկ սա թիմերի համար եվրոպական տիտղոս նվաճելու շանս է: Կարծում եմ՝ եզրափակիչում իսկական ճակատամարտ է լինելու:

«Ֆեյենորդը» Նիդեռլանդների առաջնությունում գրավեց երրորդ տեղը: Ընդ որում, առաջատար զույգից բավականին հեռու էր: Ինչպես ցանկացած հոլանդական թիմ, «Ֆեյենորդը» նույնպես սիրում է գրոհել, շատ է գոլ խփում, բայց կարող է նաև բաց թողնել:

«Ռոման» Ա սերիայում գրավեց վեցերորդ տեղը: «Գայլերն» այնքան էլ լավ չանցկացրին առաջնության միջին հատվածը, բայց ավելացրին եզրափակիչ հատվածում: Մոուրինյուի ձեռագիրն արդեն զգացվում է: Ինչպես գիտենք, Ժոզեն նվաճել է Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի գավաթները: Հավաքածուն ամբողջացնելու համար անհրաժեշտ է նաև Կոնֆերենցիաների լիգայի գավաթը: Կարծում եմ, որ այստեղ մեծ դեր կխաղա հռոմեկան ակումի ֆուտբոլիստների կարգը և մարզիչի փորձը:

Տեղում է նաև «Ռոմայի» գլխավոր հարվածային ուժը՝ Տեմի Աբրահամը, որը գտել է իր թիմը ու դարձել է առաջատար:

Այս մրցավեճի ակնհայտ ֆավորիտ եմ համարում «Ռոմային»: Ժոզեն կհաղթի հիմնական ժամանակում, իսկ եթե ոչ, ապա կհաղթի կա՛մ լրացուցիչ ժամանակում, կա՛մ էլ 11 մետրանոցներով:

«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից

Անվճար Սպորտ մրցաշար՝ TotoGaming-ից

Օրդինար: Հաղթած
Կոնֆերենցիաների լիգա
23:00/25 մյս
«Ռոմա» – «Ֆեյենորդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ