«Ռոմա» – «Ֆեյենորդ»: Ալեքսեյ Գասիլինի կանխատեսումը

23:00, 20 ապր 2023
Ռուսաստանի Մ17 հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն, «Զենիթի», «Ամկարի» և «Տոմի» նախկին ֆուտբոլիստ, «Матч ТВ» հեռուստաալիքի մեկնաբան Ալեքսեյ Գասիլինը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է արել «Ռոմա» – «Ֆեյենորդ» Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպման վերաբերյալ։

Առաջին խաղում «Ռոման» հյուրընկալվելիս պարտվել էր 0։1 հաշվով։ Լորենցո Պելեգրինին առաջին խաղակեսի վերջնամասում վրիպեց 11 մետրանոցից։ Թիմն ամբողջ հանդիպման ընթացքում ընդամենը 2 հարված էր կատարել մրցակցի դարպասին։ Ընդհանուր առմամբ, Հռոմը ներկայացնող թիմը լավ գրոհներ էր կազմակերպում, սակայն չկարողացավ իրացնել իր պահերը։

Ա Սերիայի նախորդ տուրում «Ռոման» 3։0 հաշվով հաղթել է «Ուդինեզեին»։ Ներքին առաջնությունում Ժոզե Մոուրինյուի գլխավորած թիմը լավ տեսք ունի։

«Ֆեյենորդի» հետ առաջին խաղում վնասվածք էր ստացել Պաուլո Դիբալան։ Նրա մասնակցությունն այս խաղին հարցականի տակ է։ «Ռոման» 3 անընդմեջ հաղթանակ է տարել Ա Սերիայում և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղը։ Թիմի գլխավոր նպատակն է Եվրոպա լիգայի հաջորդ փուլ դուրս գալը։ «Ռոմային» ձեռնտու է միայն հաղթանակը։ Ցանկալի է՝ 2 գոլի առավելությամբ։ 

«Ֆեյենորդը» շատ ուժեղ մրցակից է, որին պետք չէ թերագնահատել։ Այս թիմը գլխավորում է Նիդերլանդների առաջնության մրցաշարային աղյուսակը և 8 միավորով առաջ է 2-րդ տեղում գտնվող «Այաքսից»։ Ձմեռային դադարից հետո «Ֆեյենորդը» միայն մեկ պարտություն է կրել՝ Նիդերլանդների գավաթի խաղարկությունում 1։2 հաշվով զիջելով «Այաքսին»։

Նույնիսկ պետք չէ խոսել այն մասին, թե ինչպես «Ֆեյենորդը» 7։1 հաշվով ջախջախեց Դոնեցկի «Շախտյորին»։ Հատկանշական է այն, որ թիմը փայլուն է գործում արտագնա խաղերում։ Անցկացրած 11 խաղերում «Ֆեյենորդը» 8 հաղթանակ է տարել և 3 ոչ-ոքի խաղացել։

Կենտրոնական հարձակվող Սանտիագո Խիմենեսեը վերջին 9 խաղերում 7 գոլ է խփել։ Թիմի գլխավոր մարզիչ Առնե Սլոտը կիրառում է 4-3-3 խաղային սխեման, բայց չեմ կարծում եմ, որ «Ռոմայի» նման ուժեղ մրցակցի հետ խաղում «Ֆեյենորդը» շատ գոլային պահեր կունենա։

Ուզում եմ հավատալ «Ֆեյենորդին», բայց բնազդն ու բանականությունս հուշում է, որ իտալական ֆուտբոլը տանն ավելի ուժեղ կգտնվի։ Ընտրում եմ «Ռոմայի» հաղթանակը՝ 1․82 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Եվրոպա լիգա
23:00/20 ապր
«Ռոմա» – «Ֆեյենորդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ