«Ռոմա» – «Ֆեյենորդ»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 25 մյս 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Ռոմա» – «Ֆեյենորդ» ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ հանդիպման վերաբերյալ։

Մրցաշարի մեկնարկից առաջ գրեթե բոլորը միաբերան պնդում էին, որ «Ռոման» հաղթողի գլխավոր հավակնորդներից մեկն է։ Ի սկզբանե, «Ֆեյենորդը» նույնպես շանսեր ուներ, բայց որ այս թիմերը կհանդիպեն եզրափակիչում, քչերն էին հավատում։ Այնուամենայնիվ, դա տեղի ունեցավ։ Մայիսի 25-ին Տիրանայում այս թիմերից մեկն առաջինը պատմության մեջ կնվաճեն Կոնֆերենցիաների լիգայի գավաթը։ Այն զարդարված է 32 գծերով՝ ի նշան մրցաշարին մասնակցող 32 թիմերի։

Դժվար է նշել, թե որ թիմն է ֆավորիտ այս խաղում։ Մի կողմից «Ռոման» է, որն իր կազմում ունի անվանի ֆուտբոլիստներ և, իհարկե, Ժոզե Մոուրինյու, իսկ մյուս կողմից կա շատ պրագմատիկ «Ֆեյենորդ», որն իր համակարգված ֆուտբոլի շնորհիվ այս մրցաշրջանում կարողացել է լուրջ խնդիր ստեղծել բոլոր մրցակիցների համար։ Խմբային փուլում «Ֆեյենորդը» 6 խաղում վաստակել էր 14 միավոր։ «Ռոման» նույնպես մրցաշարում ունեցել է փայլուն հաղթանակներ։ Իհարկե, ցավալի էր «Բուդե Գլիմտից» կրած պարտությունը, բայց դեռևս քառորդ եզրափակիչում Ժոզե Մոուրինյուն կարողացավ ռևանշի հասնել։

Կազմերի հետ կապված գլխավոր հարցը Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ է։ Դեռևս պարզ չէ Մխիթարյանը պատրաստ է խաղին, թե՝ ոչ, բայց հայ ֆուտբոլիստը մարզվել է ընդհանուր խմբի հետ։ Նրա մասնակցության վերաբերյալ պորտուգալացի մասնագետը վերջնական որոշում կկայացնի խաղից անմիջապես առաջ։

«Ֆեյենորդից» խաղը բաց կթողնի դարպասապահ Ջասթին Բիլոն, որը շարքից դուրս է մնացել դեռևս 2 ամիս առաջ։ Մալասիան և Տրաոները հիմնական կազմի անվիճելի ֆուտբոլիստներ են և նրանց մասնակցությունն այս խաղին հարցականի տակ է։ Մալասիան շատ լավ է գործում Սինիստերայի հետ, ուստի նրա բացակայությունը լուրջ կորուստ կլինի «Ֆեյենորդի» համար։

Ինձ թվում է, որ «Ռոման» կկարողանա հաղթել հիմնական ժամանակում և խաղի գոլերի տոտալը կլինի 3․5-ից քիչ։

«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից

Անվճար Սպորտ մրցաշար՝ TotoGaming-ից

Օրդինար: Հաղթած
Կոնֆերենցիաների լիգա
23:00/25 մյս
«Ռոմա» – «Ֆեյենորդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ