«Ռոմա» – «Ֆեյենորդ»։ Դմիտրի Շնյակինի կանխատեսումը

23:00, 25 մյս 2022
«Матч ТВ» հեռուստաալիքի մեկնաբան, հաղորդավար և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Դմիտրի Շնյակինը կանխատեսում է արել «Ռոմա» – «Ֆեյենորդ» Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչի հանդիպման վերաբերյալ։

Մոուրինյուն հերթական հնարավորությունն ունի եվրագավաթային տիտղոս նվաճելու համար։ Նա շատ լավ գիտի, թե ինչպես կարելի է տիտղոսներ նվաճել։

Ռոմանտիկ պատմություն կստացվի, եթե Մոուրինյուն նվաճի նաև Կոնֆերենցիաների լիգայի գավաթը։ Նա անձամբ էլ խոսել է այդ մասին՝ նշելով, որ կարող է դառնալ առաջին մարզիչը, որը նվաճել է բոլոր 3 եվրագավաթային տիտղոսները։

«Ռոման» կազմով գերազանցում է մրցակցին։ Թիմը հիանալի դարպասապահ ունի՝ Ռուի Պատրիսիուն, որը «չոր» հանդիպումների քանակով 2-րդն էր Իտալիայի առաջնությունում։ Նա դարձել է նաև Եվրոպայի չեմպիոն։ Թիմում ամրակազմ 3 կենտրոնական պաշտպաններ կան։ Նրանք շատ լավ են գործում օդային մենապայքարների ժամանակ։

Իմ սիրելի ֆուտբոլիստն այս թիմում Լորենցո Պելեգրինին է։ Վստահ եմ, որ նա կասի իր խոսքը։ Չմոռանանք Աբրահամին, որն իր առաջին մրցաշրջանում անցկացրած 51 խաղում դարձել է 26 գոլի հեղինակ։ Կազմ են վերադարձել Սպինացոլան և Մխիթարյանը։ Վերջինս դարձել է Մոուրինյուի սիրելի ֆուտբոլիստը։ Ընդհանուր առմամբ, Մոուրինյուն կազմի ընտրության հարցում խնդիրներ չունի։

«Ֆեյենորդը» լավ արդյունավետություն է ցուցադում, բայց Նիդեռլանդների առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը։

Ընտրում եմ «Ռոման» չի պարտվի և խաղի գոլերի տոտալը 3․5-ից քիչ խաղադրույքը՝ 1․85 գործակցով։

«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից

Անվճար Սպորտ մրցաշար՝ TotoGaming-ից

Օրդինար: Հաղթած
Կոնֆերենցիաների լիգա
23:00/25 մյս
«Ռոմա» – «Ֆեյենորդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ