«Ռոմա» – «Էմպոլի»: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 25 օգս 2024
Խաղում է
Մարզական մեկնաբան, ArmSport.am կայքի վերլուծաբան, հաղորդավար, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Ռոմա» – «Էմպոլի» Իտալիայի Ա սերիայի երկրորդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Ռոման» նախորդ մրցաշրջանում չկարողացավ Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել։ Չնայած նրան, որ ակումբի նպատակը հենց դա էր, Ժոզե Մոուրինյուին փոխարինած Դանիելե Դե Ռոսին շարունակեց գլխավորել թիմը։ Հիամ իտալացի մասնագետը ժամանակ է ունեցել թիմին նոր մրցաշրջանին լավագույնս պատրաստելու համար։

Առաջին տուրում «Ռոման» հյուրընկալվելիս 0։0 հաշվով ոչ-ոքի է խաղացել «Կալյարիի» հետ։ Կարծում եմ, որ տնային խաղում «Ռոման» շատ ակտիվ է լինելու։ Դե Ռոսիի գլխավորած թիմում կադրային լուրջ խնդիրներ չկան։ Նախորդ հանդիպման մասնակցել են գրեթե բոլոր հարձակվողները՝ Աբրահամը, Դիբալան, Դովբիկը։ Նրանք աստիճանաբար լավ մարզավիճակ կհավաքեն և «Ռոման» այս տարի ևս հարձակողական խաղ կցուցադրի։ Դե Ռոսիի գլխավորությամբ «Ռոման» միշտ այդ ոճով է գործել։

Համեստ «Էմպոլին» դժվար թե կարողանա Հռոմում կանգնեցնել «Ռոմային», որը նախորդ տուրում գոլ չի խփել։ Ենթադրում եմ, որ տանտերերը վստահ հաղթանակ կտանեն։ Ընտրում եմ «Ռոմայի» ֆորա (-1) խաղադրույքը՝ 1․84 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Ա սերիա
22:45/25 օգս
«Ռոմա» – «Էմպոլի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ