«Ռոմա» – «Էմպոլի»․ Մոուրինյոյի թիմը կհաղթի գոլառատ խաղում

20:00, 03 հկտ 2021
Իտալիայի Ա Սերիայի 7-րդ տուրում «Ռոման» կհյուրընկալի «Էմպոլիին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղը գոլառատ կլինի։

«Ռոման» նախորդ տուրում պարտվեց դերբիում։ «Լացիոյից» կրած պարտությունից հետո Ժոզե Մոուրինյոն մի շարք փոփոխություններ էր կատարել թիմի մեկնարկային կազմում Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ «Զարյայի» հետ խաղում։ «Գայլերը» գոլառատ հանդիպում անցկացրեցին և հաղթեցին 3։0 հաշվով։ Այդ խաղում Հենրիխ Մխիթարյանը մնաց պահեստայինների նստարանին։

«Էմպոլիի» հետ առաջին րոպեներից կխաղա թե՛ Մխիթարյանը, թե՛ Պելեգրինին, որը բաց թողեց դերբին։ Ի տարբերություն Մոուրինյոյի նախորդ թիմերի, այս «Ռոման» բավականին շատ գոլային պահեր է ունենում գրեթե յուրաքանչյուր խաղում։ Խնդիրն այն է, որ պաշտպանությունում կայունություն չկա։ Ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում միասին վերցրած «Ռոմայի» 10 խաղերից 9-ը գոլառատ են եղել։ Հիմնականում թիմը 2-3 գոլ խփում է յուրքանչյուր խաղում։

«Էմպոլին» վերջին երկու խաղում հաղթանակներ է տարել։ Թիմի հարձակման գծի առաջատարներն են Կուտրոնեն, Դի Ֆրանչեսկոն և Պինամոնտին։  Թիմն այս մրցաշրջանում արդեն սենսացիայի մասնակից է եղել՝ Թուրինում նվազագույն հաշվով հաղթելով «Յուվենտուսին»։

«Ռոման», բնականաբար, ֆավորիտ է այս խաղում։ Կարծում եմ՝ Մոուրինյոյի թիմն առաջին իսկ րոպեներից կփորձի տիրել նախաձեռնությանն ու մեծ ուժերով գրոհել։ Մխիթարյանը վերադառնալու է իր համար արդեն հարազատ դարձած ձախ եզրային հարձակվողի դիրք, իսկ Պելեգրինին գործելու է կենտրոնում։ «Ռոման», ամենայն հավանականությամբ, կհաղթի, սակայն գուցե չհաջողվի անառիկ պահել սեփական դարպասը։ Այնպես որ, ընտրում եմ՝ «Ռոմայի» հաղթանակ և խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը, որի համար  Vbet-ը սահմանել է 1․70 գործակիցը։

Օրդինար: Պարտված
Ա Սերիա
20:00/3 հկտ
«Ռոմա» – «Էմպոլի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ