«Ռոմա» – «Ջենոա»: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
«Ռոման» պայքարում է 5-րդ տեղը գրավելու համար։ Դանիելե Դե Ռոսիի գլխավորած թիմը 36 խաղից հետո 60 միավորով 6-րդ տեղում է։ «Ռոման» 3 միավորով զիջում է 35 խաղ անցկացրած «Ատալանտային» և 1 միավորով առաջ է «Լացիոյից»։
Տնային խաղում «Ռոման» բացահայտ ֆավորիտ է։ «Ջենոան» այլևս լուրջ խնդիր չի լուծում ներքին առաջնությունում։ Թիմն ապահովել է տեղն Ա սերիայում, իսկ եվրագավաթային գոտուց բավական հեռու է։ Ալբերտո Ջիլարդինոյի գլխավորած թիմը 46 միավորով 11-րդ տեղում է։
«Ռոման» հոգեբանորեն վատ վիճակում է վերջին 2 խաղերից հետո։ Նախ՝ թիմը փայլուն խաղ անցկացրեց «Բայերի» հետ Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչում, սակայն հանդիպման վերջնամասում բաց թողած գոլերի շնորհիվ դուրս մնաց մրցաշարից։ Դրանից հետո էլ «Ատալանտան» համառ պայքարում հաղթեց «Ռոմային»։
Հռոմը ներկայացնող թիմի ֆուտբոլիստները տնային խաղում պետք է վերականգնվեն վերջին 2 խաղերում անհաջողություններից հետո։ Կարծում եմ, որ տանտերերը վստահ հաղթանակ կտանեն։
Իմ կանխատեսումն է «Ռոմայի» ֆորա (-1) խաղադրույքը՝ 1․82 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: