«Ռոմա» — «Բոլոնիա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:45, 07 փտր 2020
Խաղում է
VNews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Իտալիայի առաջնության «Ռոմա» — «Բոլոնիա» խաղի վերաբերյալ:

Իտալիայի առաջնությունում «Ռոմայի» գործերը գնալով վատանում են: Պաուլո Ֆոնսեկայի թիմում վնասվածքների համաճարակը լուրջ խոչընդոտ է դարձել: Չնայած սկզբնական հատվածում վնասվածքները, անգամ Մխիթարյանի բացակայությունը առանձնապես չէր ազդում «գայլերի» ելույթների վրա: Սակայն բավական էր վնասվածք ստանային Ձանիոլոն ու Դիավարան, ամեն ինչ գնաց գրողի ծոցը: Այս պահին նրանց բացակայությունն է համարվում ամենալուրջը: Դրանից զատ, Ալեսանդրո Ֆլորենցին անբացատրելի պայմաններում ճանապարհեց «Վալենսիա»: Մարդ բան չի հասկանում այս թիմից:

Բոլոնիան մրցաշրջանի մեկնարկում ուներ մարզչական խնդիր: Սինիշա Միխայլովիչը երկարատև ու բարդ բուժում էր անցնում, սակայն ապաքինվելուց հետո նստեց մարզչական աթոռին ու դրանից մոտվացված, «Բոլոնսիան» սկսեց իր միջին թիմով լուրջ հաջողություններ գրանցել: Այս պահին «Բոլոնիան» 9-րդ տեղում է: Առաջիկա խաղում, ի տարբերություն հռոմեացիների, «Բոլոնիան» զրկված է որակազրկված Անդրեա Պոլիից:

Ուրախալի լուրեր հայ երկրպագուների համար: Մխիթարյանը հայտացուցակում է: Ավելին. Լորենցո Պելեգրինիի բացակայությամբ հենց նա պետք է լինի ենթահարձակվողի դիրքում: Սակայն կարծում եմ, որ անգամ դա չի փրկի «Ռոմային» այսօր միավորների կորստից: Առաջնին շրջանում հաղթանակը եկավ միայն 94-րդ րոպեին: Բայց այս անգամ նման բան սպասելը, մանավանդ «Սասուոլոյից» կրած ծանր պարտությունից հետո:

Օրդինար: Չխաղարկված
Ա սերիա
23:45/7 փտր
«Ռոմա» - «Բոլոնիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ