«Ռոմա» – «Բոլոնիա»։ Անդրեյ Լավրենտևի կանխատեսումը

20:30, 22 ապր 2024
Մարզական լրագրող, իտալական ֆուտբոլի փորձագետ, բլոգեր, Buօnditalia տելեգրամ ալիքի հեղինակ և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Անդրեյ Լավրենտևը կանխատեսում է արել «Ռոմա» – «Բոլոնիա» Իտալիայի Ա սերիայի 33-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Ռոման» Եվրոպա լիգայում հաջողությունից և «Ուդինեզեի» հետ կիսատ խաղից հետո հանդիպելու է «Բոլոնիային»: Հյուրերը նախորդ խաղերում իրացման հետ խնդիրներ ունեին՝ գոլազուրկ ոչ-ոքի «Ֆրոզինոնեի» և «Մոնցայի» հետ:

Հավանաբար լարվածությունն իր դերը խաղում է, քանի որ ակումբը վաղուց նման բարձր դիրքերում չի եղել և պատմական հնարավորություն ունի որակավորվելու Չեմպիոնների լիգային: Միգուցե կրեատիվ Ֆերգյուսոնի բացակայությունը բացասաբար է անդրադառնում թիմի վրա: Շոտլանդացին ամենաշատ խաղաժամանակ ստացած ֆուտբոլիստն է և թիմի երրորդ ռմբարկուն: «Ռոման» 5-րդ տեղում է և «Բոլոնիայից» հետ է 4 միավորով:

Դանիելե Դե Ռոսիի կոլեկտիվը դեռ 20 րոպե խաղաժամանակ էլ ունի «Ուդինեզեի» հետ անավարտ մնացած խաղից: Բայց հռոմեացիներին հետապնդում է «Ատալանտան», որը կիրակի հաղթանակ տարավ և արդեն 1 միավոր է հետ: Հոգնածությունն ու Ռոմելու Լուկակուի մկանային վնասվածքը կարող են բարդացնել «Ռոմայի» կյանքը, սակայն «Ջալոռոսին» մարտական բնավորություն ունի և ի զորու է հասնել հաղթանակի: 3 տարբերակ ունեմ. խաղի գոլերի տոտալը 2.5-ից քիչ, «Ռոմայի» (-1) ֆորա, «Ռոմայի» հաղթանակ «չոր» հաշվով:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Ա սերիա
20:30/22 ապր
«Ռոմա» – «Բոլոնիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ