«Ռոմա» — «Աուստրիա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:05, 20 հկտ 2016
Խաղում է
Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Եվրոպա լիգայի խմբային փուլի երրորդ տուրի «Ռոմա» — «Աուստրիա» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ տանտերերը նվազագույնը 3 գոլ կխփեն:

Իտալիայի մայրաքաղաքային գայլերի ոհմակը, չկարողանալով տեղ գրավել չեմպիոնլիգյան խմբային փուլի խաղարկությունում, հիմա փորձում է բոլորին, առաջնահերթ սեփական երկրպագուներին ապացուցել, որ բոլոր խնդիրներն այլևս անցյալում են և որ առջևում սպասվում են միայն հաղթանակներ: Եվրոպա լիգայի գավաթի խաղարկությունում «Ռոմայի» գործերը վատ չեն ընթանում: 3-րդ տուրից հետո ամեն ինչ ավելի իդեալականին մոտ կարող է լինել: Մրցակիցը ավստրիական «Աուստրիան» է:

Լուչանո Սպալետտին կարողացավ դուրս գալ անդունդից, ու հիմա իր գլխավորած թիմը խաղում է վերելքով: Մասնավորապես Ա Սերիայում մայրաքաղաքայինները միայն 5 միավոր են զիջում գործող չեմպիոն Թուրինի «Յուվենթուսին»: Իսկ վերջին տուրում մրցակցի հարկի տակ «Ռոման» տարավ արտակագ գեղեցիկ ու տպավորիչ հաղթանակ «Նապոլիի» նկատմամբ: Երկրպագուների համար լավ նորություն է Էդին Ջեկոյի գոլային երաշտի ընդհատումն ու ստաբիլության վերականգնումը: Դրան գումարենք նաև մյուս ֆուտբոլիստների բարձր տրամադրությունը և կստանանք բավական լավ մարզավիճակ հավաքած թիմ:

Ավստրիական ակումբը «Ռոմայի» հետ E խմբում ունի 4 միավոր: Թիմը վատ չսկսեց մրցաշարը՝ 3-2 հաշվով պարտության մատնելով «Աստրային», այնուհետև չկարողացավ գոլ խփել «Պլզենին»՝ 0-0: Ներքին առաջնությունում էլ թիմը առաջատարներից հեռու է: Այս պահին թիմը 4-րդն է: 11 խաղում «Աուստրիան» տարել է 6 հաղթանակ ու կրել է 4 պարտություն: Եթե նայենք գնդակների տարբերությունը՝ 21-19, կհասկանանք, որ «Ռոմայի» մրցակիցն ունի խնդիրներ պաշտպանությունում ու բավական լուրջ:

Շարունակելով նախորդ նախադասության միտքը, ենթադրում եմ, որ «Ռոման» հարձակման գծում խնդիրներ չի ունենա ու մրցակցին կստիպի մի քանի անգամ խաղը վերսկսել կենտրոնից:

«Ռոմա»: Տոտալ շատ 2,5 – 1,85 գործակից

Օրդինար: Հաղթած
ԵԼ, խմբային փուլ, երրորդ տուր
23:05/20 հկտ
«Ռոմա» — «Աուստրիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ