«Ռոմա» — «Ատալանտա». Եգոր Տիտովի կանխատեսումը

20:30, 22 ապր 2021
Մոսկվայի «Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ավագ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Եգոր Տիտովը կանխատեսում է արել իտալական Ա Սերիայի 32-րդ տուրի «Ռոմա» — «Ատալանտա» հանդիպման վերաբերյալ:

Իտալիայի առաջնության թոփ հանդիպում: Սակայն ակնհայտ ֆավորիտ է համարվում «Ատալանտան»: Եվ դա բացատրելի է: Գասպերինիի թիմը մրցաշրջանի արդյունքներով միանգամայն կարող է զբաղեցնել 2-րդ հորիզոնականը, դա մեծ հաջողություն կլինի: Օրերս «Ատալանտան» հաղթեց «Յուվենտուսին»՝ թուրինյան ակումբին շրջանցելով մրցաշարային աղյուսակում: Ամեն դեպքում, «Ատալանտան» 5 անընդմեջ հաղթանակ ունի և վերջին 10 հանդիպումից 9-ում հաղթել է: Թիմը լավ ընթացք է հավաքել, գրավիչ ֆուտբոլ է ցուցադրում:

Իսկ «Ռոման» արդեն գրեթե շանս չունի լավագույն քառյակում հայտնվելու: Եվ թիմը կկենտրոնանա Եվրոպա լիգայի վրա: Այնտեղ հռոմեական ակումբին է սպասում «Մանչեսթեր Յունայթեդը», բարդ մրցակից է, սակայն երկխաղյա դիմակայությունում կարող է ամեն բան պատահել: Դե իսկ առաջնությունում Ֆոնսեկայի թիմին չեմպիոնլիգյան գոտուց 9 միավոր է բաժանում: Դա չափազանց շատ է: Չեմ բացառում, որ «գայլերը» պարզապես կխնայեն իրենց առաջատարներին: Պետք է թարմ վիճակով մոտենալ «Յունայթեդի» հետ խաղերին:

Բայց այդուհանդերձ «Ռոման» հարձակողական թիմ է, սեփական հարկի տակ է խաղում, այդ պատճառով ի զորու է գոլ խփել: Իմ խաղադրույքը «Երկու թիմն էլ գոլ կխփի և կհաղթի «Ատալանտան»» է: Գասպերինիի ֆուտբոլիստները այդքան էլ հազվադեպ չեն գոլ բաց թողնում: Վերջերս երկու գնդակ ընդունեցին «Ֆիորենտինայից» և «Ուդինեզեից»:

Օրդինար: Պարտված
Ա Սերիա, 32-րդ տուր
20:30/22 ապր
«Ռոմա» - «Ատալանտա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ