«Ռոմա» — «Այաքս». Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

23:00, 15 ապր 2021
Ֆուտբոլային լրագրող, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի «Ռոմա» — «Այաքս» պատասխան հանդիպման վերաբերյալ:

Իհարկե, մի փոքր զարմանալի է, որ բուքմեյքերների կարծիքով «Այաքսը» «Ռոմայի» դեմ արտագնա հանդիպման ֆավորիտն է: Սակայն, ինչ-որ տեղ դա նաև օրինաչափ է:

Առաջին խաղում ամստերդամցիները թեև զիջեցին 1:2 հաշվով, սակայն միանգամայն կարող էին ավելիին հավակնել: Նրանք առաջ էին հաշվի մեջ, սակայն չիրացրեցին 11-մետրանոցը, ևս 3-4 պահեր ունեին, բայց վստահ հաղթանակի փոխարեն պարտվեցին:

«Ռոման» այժմ հեռու է իդեալական վիճակից, բացի այդ էլ կադրային խնդիրները շատ են: Կիրակի օրը կայացած առաջնության խաղում հռոմեացիները թեև 1:0 հաշվով հաղթեցին «Բոլոնյային», սակայն նրանց բախտը կրկին բերեց: Շատ պահեր էին թողնում մրցակցին ստեղծել սեփական դարպասի մոտ, ինչը թիմի համար սովորական երևույթ է վերջին երկու ամսվա ընթացքում:

Ենթադրում եմ, որ «Այաքսն» իր երկու գոլը կխփի, իսկ թե առջևում որքան հաջող կլինի «Ռոման», կախված կլինի Ջեկոյից, վերադարձած Մխիթարյանից և թիմակիցներից:

Օրդինար: Չխաղարկված
Եվրոպա լիգա, 1/4 եզրափակիչ, պատասխան խաղ
23:00/15 ապր
«Ռոմա» - «Այաքս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ