Ռոջեր Ֆեդերեր — Տոմաշ Բերդիխ. Աննա Չակվետաձեի վիդեոկանխատեսումը

18:00, 14 հլս 2017
Հայտնի ռուս թենիսիստուհի, աշխարհի նախկին 5-րդ ռակետ, WTA-ի առանձին մրցաշարերում 8 տիտղոս նվաճած, «Евроспорт» հեռուստաընկերության մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Աննա Չակվետաձեն վիդեոկանխատեսում է արել Լոնդոնում ընթացող Ուիմբլդոնի տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակչի Ռոջեր Ֆեդերեր — Տոմաշ Բերդիխ հանդիպման վերաբերյալ: Ըստ նրա՝ այս խաղում Ֆեդերերը վստահ հաղթանակ կտանի:

https://youtu.be/1PGF2pL-KU0

Ողջույն ընկերներ: Ռոջեր Ֆեդերերը խաղում է Տոմաշ Բերդիխի հետ, և ես կարծում եմ, որ շվեյցարացին կհաղթի 3 սեթում: Բերդիխը շատ հասարակ է խաղում, նրա խաղը Ռոջերը հեշտությամբ կկարդա, գումարած դրան շվեյցարացին գերազանց մարզավիճակում է: Նույնիսկ Ռաոնիչին չստացվեց սեթ վերցնել: Կարծում եմ, որ հնարավոր է Բերդիխը ամեն սեթում մինչև վերջ պայքարի, բայց թայ բրեքի ժամանակ Ֆեդերերի խաղը տպավորում է: Նա հավաքվում է և շատ ուշադիր է խաղում … Նույնիսկ եթե հաշվի մեջ զիջում է, միևնույն է, նա հսկայական պաշար ունի: Կարող է մի փոքր ձախողվել, բայց հետո ամեն ինչ կարգավորել: Այնպես որ, ամենայն հավանականությամբ Ֆեդերերը 3 սեթում կհաղթի և դուրս կգա եզրափակիչ:

Օրդինար: Հաղթած
Ուիմբլդոն, տղամարդկանց մենախաղ, կիսաեզրափակիչ
18:00/14 հլս
Ռոջեր Ֆեդերեր — Տոմաշ Բերդիխ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ