Ռոջեր Ֆեդերեր — Նիկ Կիրգիոս. Աննա Չակվետաձեի կանխատեսումը
Նիկ Կիրգիոսը շատ լավն է վերջին ժամանակներս: Երկու անգամ երկու շաբաթվա ընթացքում հաղթեց Ջոկովիչին՝ դա շատ բան արժե: Բայց այն, որ Կիրգիոսը հաղթել է Նովակին, չի խոսում այն մասին, որ ավստրալիացին կհաղթի Ֆեդերերին: Ռոջերը Նովակի հետ համեմատ լիովին այլ թենիս է խաղում: Նա միշտ ձգտում է հարձակվել: Միևնույն ժամանակ Ֆեդերերին այդքան հեշտ չի լինի, ինչպես Նադալի հետ խաղում: Մի բան է՝ ընդունել Ռաֆայի մատուցումները, լիովին այլ բան՝ փորձել մշակել գնդակը Կիրգիոսի հուժկու հարվածներից հետո: Ավստրալիացին վստահ է իր վրա, ուղղակի հիանալի է մատուցում: Անհրաժեշտ պահերին նրան փրկում են էյսերը:
Ինձ թվում է, որ խաղը կձգձգվի: Ռոջերը ծանր խաղաց Ջոնսոնի հետ (7:6, 7:6): Իսկ Կիրգիոսը, եթե կարելի է այսպես ասել, Ջոնսոնի ավելի լավ տարբերակն է: Ավստրալիացին ավելի հզոր հարվածներ ունի, բացի այդ, խաղարկման մեջ իրեն հարմարավետ է զգում: Այնպես որ, ենթադրում եմ, որ խաղում 23 գեյմից շատ կլինի:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: